Մենք չենք հանձնվում․ Գերմանիայի ՊՆ-ն՝ Ուկրաինային զինելու մասին
Գերմանիայի ՊՆ-ն հաստատել է 2024 թվականին Ուկրաինային ռազմական օգնությունը կրկնապատկելու ծրագրերը։
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ Բեռլինը մտադիր է 2024 թվականին կրկնապատկել ռազմական օգնությունն Ուկրաինային: Այդ նպատակների համար նախատեսված 4 մլրդ եվրոյի փոխարեն նախատեսվում է ծախսել 8 մլրդ եվրո։ Տեղեկությունը հայտնում է kommersant.ru-ն։
«Սա ուժեղ ազդանշան Է Ուկրաինային, որը ցույց է տալիս, որ մենք չենք հանձնվում»,- ասել է Պիստորիուսը ARD հեռուստաալիքին:
Նա որոշումը բացատրել է 2023 թվականի փորձով, «որը ցույց է տվել, որ նախատեսված գումարներն արագ սպառվել են»։
Կոալիցիոն կառավարությունն ավելի վաղ համաձայնության էր եկել 2024 թվականին օգնության սկզբնական գումարը կրկնապատկելու վերաբերյալ: Որոշումը պետք է հաստատվի խորհրդարանում քվեարկությամբ: Օգնությունը կրկնապատկելու պլանների մասին ավելի վաղ հայտնել էին գերմանական և ամերիկյան լրատվամիջոցները:
Գերմանիան Ուկրաինային 22 մլրդ եվրո ռազմական, հումանիտար և ֆինանսական օգնություն է տրամադրել Ռուսաստանի հետ հակամարտության սկզբից ի վեր։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախկին նախարար Բեն Ուոլեսը հոկտեմբերին հայտնել էր, որ Լոնդոնը Բեռլինին զիջել է Ուկրաինայի եվրոպական խոշորագույն դոնորի կարգավիճակը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը չի կատարել իր պարտավորությունները․ Իլհամ Ալիև
Ներկայումս տարածաշրջանում խաղաղության օրակարգի շատ լավ հնարավորություններ կան։ Այս մասին այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ա...
Պատերազմի քննիչ հանձնաժողովը Արցախի վերջին նախագահից սպասում է պատասխաններ․ Քոչարյան
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովն այսօր գրավոր նամակ է ուղարկել Արցախի վերջին նախագահ...
ԵՄ դիտորդների ավելացումը կամրապնդի մեր սահմաններին կայունությունը․ ԱԳ փոխնախարար
Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայաստանում Եվրոպական...
Էրդողանը Իսրայելին համեմատել է Հայաստանի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը Մերձավոր Արևելքի հակամարտության արդյունքում հիասթափությ...