Ադրբեջանը վերջին երկիրն է, որ կարող է որոշել, թե Ֆրանսիան ինչ շահեր ունենա․ Մարուքյանը՝ Բաքվի քննադատության մասին
Ցանկացած սպառազինության ձեռքբերում Հայաստանի հիմնարար իրավունքն է, և Երևանն այն կգնի որ երկրից հնարավոր լինի՝ ինքնապաշտպանության համար։ Այս մասին «Ազատությանն» ասել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
Անդրադառնալով թեմայի շուրջ ադրբեջանական կողմի հայտարարություններին Մարուքյանը նշել է․
«Բնականաբար, այս սպառազինությունները ագրեսիվ նպատակ չունեն, այդ սպառազինություններն ունեն պաշտպանական նպատակ, և դա Հայաստանի հիմնարար իրավունքն է ու այն պետք է իրացվի, այն իրացվել է, իրացվելու է և իրացվում է հենց հիմա: Հետևաբար Ադրբեջանի նման հայտարարություններն ուղղակի զարմանալի են»։
Ըստ Մարուքյանի՝ Ադրբեջանը չի կարող որոշել, թե ինչ շահեր ունենա Ֆրանսիան։
«Ադրբեջանը վերջին երկիրն է, որ կարող է որոշել, թե Ֆրանսիան ինչ շահեր ունենա տարածաշրջանում կամ իր բարեկամ պետությունների հետ, հետևաբար խոսել Ֆրանսիայի սխալ շահերի մասին, այն էլ Ադրբեջանի կողմից, ուղղակի զավեշտ է, ըստ էության»,- նշել է Մարուքյանը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը չի կատարել իր պարտավորությունները․ Իլհամ Ալիև
Ներկայումս տարածաշրջանում խաղաղության օրակարգի շատ լավ հնարավորություններ կան։ Այս մասին այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ա...
Պատերազմի քննիչ հանձնաժողովը Արցախի վերջին նախագահից սպասում է պատասխաններ․ Քոչարյան
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովն այսօր գրավոր նամակ է ուղարկել Արցախի վերջին նախագահ...
ԵՄ դիտորդների ավելացումը կամրապնդի մեր սահմաններին կայունությունը․ ԱԳ փոխնախարար
Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայաստանում Եվրոպական...
Էրդողանը Իսրայելին համեմատել է Հայաստանի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը Մերձավոր Արևելքի հակամարտության արդյունքում հիասթափությ...