Միացյալ Նահանգները կդադարի գոյություն ունենալ ՌԴ-ի հետ բախման դեպքում. ԱՄՆ նախագահի թեկնածու
Ռուսաստանի և Չինաստանի հետ ԱՄՆ-ի հնարավոր բախումը կարող է վերածվել մասշտաբային հակամարտության, որը կհանգեցնի Միացյալ Նահանգների գոյության դադարեցմանը, կարծում է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Վիվեկ Ռամասվամին:
Ամերիկացի քաղաքական գործիչը հիշեցրել է, որ և Ռուսաստանը, և Չինաստանը լուրջ ռազմատիեզերական ուժեր ունեն, մինչդեռ ԱՄՆ-ը տիեզերքում պաշտպանական և հարձակողական նշանակալի հնարավորություններ չունի: Բացի այդ, ռուսական հիպերձայնային հրթիռները հնարավոր չէ որսալ հին ամերիկյան ՀՕՊ համակարգերով։
«Եթե Ռուսաստանն ու Չինաստանը լինեն ռազմական դաշինքում, իսկ մենք ներքաշվենք երրորդ համաշխարհային պատերազմի մեջ, «...» Ամերիկայի Միացյալ Նահանգները, ինչպես մենք գիտենք նրանց այսօր, կարող են դադարել գոյություն ունենալ», - ասել է Ռամասվամին PBD Podcast-ի եթերում:
Այս պահին ԱՄՆ-ի վիճակը քաղաքական գործիչը բնութագրել է որպես թույլ և խոցելի ոչ միայն ռազմական, այլև տնտեսական առումով:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը՝ Հայաստանի դեմ ագրեսիայի նախապատրաստման ու տարածքային պահանջների մասին
Նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի «Խաղաղության 6-րդ համաժողովի» պանելային քննարկման ժամանակ մի շարք հայ...
Կրեմլը՝ Փաշինյանի Սանկտ Պետերբուրգ կայանալիք այցի մասին
ՌԴ-ն ակնկալում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կգնա Սանկտ Պետերբուրգ՝ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման...
ԱՄՆ-ն «լուրջ հարված» կստանա. Իրանը վերջնագիր է ներկայացրել
«Ամերիկացիներին մեր խորհուրդն է անհապաղ դադարեցնել Իսրայելի և Պաղեստինի միջև պատերազմը, ինչպես նաև ապահովել հրադադար, այ...
Ինչ որոշում կայացրեց Լևոն Քոչարյանը. նա կդառնա՞ պատգամավոր
«Վաղը՝ նոյեմբերի 6-ին Լևոն Քոչարյանը ստանալու է պատգամավորի կարգավիճակ և գրեթե երկու ամիս ապօրինի կալանքը ենթակա է վերաց...