Ադրբեջանը՝ Հայաստանի դեմ ագրեսիայի նախապատրաստման ու տարածքային պահանջների մասին
Նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի «Խաղաղության 6-րդ համաժողովի» պանելային քննարկման ժամանակ մի շարք հայտարարություններ է արել, որոնց արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը:
Պաշտոնական Բաքուն «խստորեն դատապարտել և մերժել է «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի» հայ բնակիչների էթնիկ զտումների վերաբերյալ ՀՀ վարչապետի մեղադրանքները։ Կոչ է արել հայկական կողմին, հրաժարվել «խաղաղության հեռանկարներին վնասող» հայտարարություններից և օգտագործել Հարավային Կովկասը խաղաղության ու համագործակցության տարածաշրջանի վերածելու պատմական հնարավորությունները։
«Միանգամայն անհիմն է, որ Արևմտյան Ադրբեջանի համայնքի՝ հայրենի հողեր անվտանգ և արժանապատիվ վերադառնալու պահանջը Հայաստանի վարչապետի կողմից բնութագրվել է որպես տարածքային պահանջներ և ագրեսիայի նախապատրաստում Հայաստանի դեմ: Մենք հուսով ենք, որ Հայաստանը մոտ ապագայում համարժեք պատասխան կտա հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման Ադրբեջանի կոչերին»,- կարդում ենք Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետն իր ելույթում նշել էր. «Հարգելի մասնակիցներ, ես չեմ եկել խաղաղության այս ֆորումի ընթացքում խոսելու պատերազմի մասին։ Ես եկել եմ խոսելու խաղաղության մասին, թեև Ադրբեջանը սկսել է Հայաստանի Հանրապետությանն անվանել «Արևմտյան Ադրբեջան»՝ հայերի էթնիկ զտման իր պլանի նվազագույնն իրագործելուց հետո»,- ընդգծել էր Փաշինյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի դպրոցներում, բուհերում, ԶԼՄ-ներում քարոզվում է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը, որը Հայաստանի Հանրապետության դեմ նոր պատերազմ նախապատրաստելու հայեցակարգ է»:
Նմանատիպ հոդվածներ
Միացյալ Նահանգները կդադարի գոյություն ունենալ ՌԴ-ի հետ բախման դեպքում. ԱՄՆ նախագահի թեկնածու
Ռուսաստանի և Չինաստանի հետ ԱՄՆ-ի հնարավոր բախումը կարող է վերածվել մասշտաբային հակամարտության, որը կհանգեցնի Միացյալ Նահ...
Կրեմլը՝ Փաշինյանի Սանկտ Պետերբուրգ կայանալիք այցի մասին
ՌԴ-ն ակնկալում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կգնա Սանկտ Պետերբուրգ՝ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման...
ԱՄՆ-ն «լուրջ հարված» կստանա. Իրանը վերջնագիր է ներկայացրել
«Ամերիկացիներին մեր խորհուրդն է անհապաղ դադարեցնել Իսրայելի և Պաղեստինի միջև պատերազմը, ինչպես նաև ապահովել հրադադար, այ...
Ինչ որոշում կայացրեց Լևոն Քոչարյանը. նա կդառնա՞ պատգամավոր
«Վաղը՝ նոյեմբերի 6-ին Լևոն Քոչարյանը ստանալու է պատգամավորի կարգավիճակ և գրեթե երկու ամիս ապօրինի կալանքը ենթակա է վերաց...