Կրեմլը՝ Փաշինյանի Սանկտ Պետերբուրգ կայանալիք այցի մասին

ՌԴ-ն ակնկալում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կգնա Սանկտ Պետերբուրգ՝ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը և ԵԱՏՄ գագաթնաժողովին, հատկապես, որ այդ կազմակերպություններից երկրորդի նախագահությունն անցնում է Հայաստանին,- այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, որը նաեւ պատասխանելով հարցին, թե Հայաստանի ներկայացուցիչները կգա՞ն դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպումներին ասել է. 


«Կարծում եմ, որ կգան Սանկտ Պետերբուրգ, որտեղ տեղի կունենա ԱՊՀ երկրների առաջնորդների ավանդական ոչ պաշտոնական հանդիպում և ԵվրԱզԷՍ-ի պաշտոնական հանդիպումը։ Ի դեպ, այս հանդիպմանը նախագահությունը մեզնից անցնում է Հայաստանին։ Ուստի կարծում եմ, որ Փաշինյանը կգա էստաֆետը Վլադիմիր Պուտինից վերցնելու»։