Ինչ որոշում կայացրեց Լևոն Քոչարյանը. նա կդառնա՞ պատգամավոր
«Վաղը՝ նոյեմբերի 6-ին Լևոն Քոչարյանը ստանալու է պատգամավորի կարգավիճակ և գրեթե երկու ամիս ապօրինի կալանքը ենթակա է վերացման», -այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է Ալեքսանդր Կոչուբաևը, որը հարապարակել է փաստաբանական խմբի հայտարարությունը:
«2023 թվականի նոյեմբերի 3-ին պարզ դարձավ, որ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի թվով երեք պատգամավորի թեկնածուներ՝ Միհրդատ Մադաթյանը, Անժելա Նալբանդյանը և Գերասիմ Վարդանյանը դիմել են ԿԸՀ ներկայացնելով ինքնաբացարկի դիմումներ: Նշվածից ելնելով «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի շրջականերում՝ ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածուն հանդիսանում է գրեթե երկու ամիս ակնհայտ ապօրինի կալանավորված, ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգման հանցակազմով նաև տուժողի դատավարական կարգավիճակ ունեցող՝ Լևոն Քոչարյանը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը որի շրջանակներում արձանագրվելու է Լևոն Քոչարյանի կողմից ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատ ստանալը տեղի է ունենալու 2023 թվականի նոյեմբերի 6-ին: Հետևաբար ապօրինի անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող Լևոն Քոչարյանը, 2023 թվականի նոյեմբերի 6-ին պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ:
Հայտնում ենք նաև, որ պատգամավորի անձեռնմխելիության ուժով նույնիսկ ապօրինի կալանքի վերացումը չի հանգեցնում քրեական հետապնդման դադարեցմանը, հետևաբար առաջիկայում ավելի ակտիվորեն ներկայացնելու ենք սույն իբրև քրեական գործի կեղծ տեղեկությունները, հավելյալ օբյեկտիվ տվյալները, քրեական հետապնդման դադարեցման ակնհայտ հիմքերը, ինչպես այս ողջ ժամանակահատվածում շարունակելու ենք պահանջել որպեսզի կատարվեն անհրաժեշտ վարութային գործողությունները և հանրությանը ցույց ենք տալու նվազագույն ջանասիրության առհասարակ բացակայությունը»,- ասված է փաստաբանական խմբի հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը՝ Հայաստանի դեմ ագրեսիայի նախապատրաստման ու տարածքային պահանջների մասին
Նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի «Խաղաղության 6-րդ համաժողովի» պանելային քննարկման ժամանակ մի շարք հայ...
ԱՄՆ-ն «լուրջ հարված» կստանա. Իրանը վերջնագիր է ներկայացրել
«Ամերիկացիներին մեր խորհուրդն է անհապաղ դադարեցնել Իսրայելի և Պաղեստինի միջև պատերազմը, ինչպես նաև ապահովել հրադադար, այ...
Միացյալ Նահանգները կդադարի գոյություն ունենալ ՌԴ-ի հետ բախման դեպքում. ԱՄՆ նախագահի թեկնածու
Ռուսաստանի և Չինաստանի հետ ԱՄՆ-ի հնարավոր բախումը կարող է վերածվել մասշտաբային հակամարտության, որը կհանգեցնի Միացյալ Նահ...
Կրեմլը՝ Փաշինյանի Սանկտ Պետերբուրգ կայանալիք այցի մասին
ՌԴ-ն ակնկալում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կգնա Սանկտ Պետերբուրգ՝ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման...