Հայտնի է, թե ցամաքային գործողության մեկնարկից ի վեր քանի ռազմական կետ է վերահսկողության տակ վերցրել Իսրայելը
Ցամաքային գործողության մեկնարկից ի վեր իսրայելցի զինվորականները վերահսկողության տակ են վերցրել պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման 11 ռազմական կետ։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակը։
«Իսրայելի պաշտպանության բանակի ցամաքային ուժերը շարունակում են գործել Գազայի հատվածում՝ ոչնչացնելով ահաբեկիչներին։ Ցամաքային գործողության մեկնարկից ի վեր Իսրայելի պաշտպանության բանակը վերահսկողության տակ է վերցրել «ՀԱՄԱՍ» ահաբեկչական կազմակերպությանը պատկանող 11 ռազմական կետ»,- ասվում է հայտարարության մեջ:
Մամուլի ծառայությունը շարունակել է, որ «գիշերը Իսրայելի ռազմածովային ուժերը հարձակվել են Գազայի հատվածի հյուսիսում գտնվող «ՀԱՄԱՍ» ահաբեկչական կազմակերպության կողմից Իսրայելի պաշտպանության բանակի դեմ օգտագործվող շենքերի վրա»:
«Հարձակման են ենթարկվել նաև պահեստները, որտեղ պահվում էր ՀԱՄԱՍ-ի ռազմածովային տեխնիկան: Գազայի հատվածում հետևակայինների հուշումներից հետո, որոնք Ալ-Շաթի ճամբարի տարածքում գտնվող շենքերի ներսում ռազմական թիրախներ են հայտնաբերել, նավատորմը հարձակվել է այդ օբյեկտների վրա», - ավելացրել են զինվորականները:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ն Հնդկաստանից անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգ է գնում․ Eurasian Times
Հայաստանը Հնդկաստանից գնում է անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի հակադրոնային համակարգ։ Այս մասին գրում է Eurasian...
Պատմության մեջ առաջին մարտը տիեզերքում․ Իսրայելը երկրից դուրս հրթիռ է խոցել․ ԶԼՄ
Իսրայելի կողմից հութիների բալիստիկ հրթիռի խոցումը, հավանաբար, պատմության մեջ տիեզերքում առաջին մարտն է դարձել։ Այս մասին...
ՀԱՄԱՍ-ը պատասխանել է Իսրայելի կողմից միջուկային զենք օգտագործելու հնարավորության մասին հայտարարությանը
Գազայի հատվածին միջուկային հարված հասցնելու հնարավորության մասին իսրայելցի նախարարի հայտարարությունները արտացոլում են այ...
Իսրայելական տանկերը հրթիռակոծել են Ալ-Քուդս հիվանդանոցը. 14,000 խաղաղ բնակիչներ խուճապի են մատնվել
Իսրայելական տանկերը հրթիռակոծել են Ալ-Քուդս հիվանդանոցը, որտեղ ապաստան են գտել հազարավոր տեղահանված մարդիկ: Այս մասին հա...