Իսրայելը փորձարկում է Թուրքիայի համբերությունը․ Էրդողանը՝ միջուկային զենք կիրառելու սպառնալիքների մասին
Իսրայելը համբերություն է փորձարկում՝ սպառնալով Գազայում միջուկային զենք կիրառել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Իսրայելի և Երուսաղեմի ժառանգության հարցերով նախարար Ամիհայա Էլիյահուն Գազայի վրա ռումբի նետումը պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծման տարբերակներից մեկն էր անվանել: Դրանից հետո Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն որոշում է կայացրել հեռացնել Էլիյահուին կառավարության նիստերին մասնակցելուց:
«Համաշխարհային ճգնաժամերի հետևում կանգնած են գաղութային կառույցների ուժերը։ Ամբողջ աշխարհի աչքի առաջ մարդկության դեմ հանցագործություն է կատարվում։ Ողջ աշխարհի աչքի առաջ Իսրայելը շարունակում է Գազայի վրա իր դաժան հարձակումները։ Երեխաների, կանանց և տղամարդկանց կյանքեր... Իհարկե, դրանում պահանջարկ կլինի։ Նրանք փորձարկում են մեր համբերությունը՝ սպառնալով միջուկային զենք կիրառել», - ասել է Թուրքիայի նախագահը։
Նրա խոսքով՝ Անկարան «չի դադարի ճշմարտությունն ասել» այնքան ժամանակ, քանի դեռ չի ապահովվել ողջ պաղեստինցի ժողովրդի, հատկապես Գազայի բնակիչների կյանքի ու ունեցվածքի անվտանգությունը, որոնք պայքարում են իրենց հայրենիքի ու կյանքի պաշտպանության համար։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ինչը նոր պատերազմ նախապատրաստելու հայեցակարգ է․ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովի ժամանակ իր ելույթում հայտարարել է, որ Փարիզում է՝...
Ֆրանսիայի հետ ռազմական ոլորտում համագործակցության մեծ առաջընթաց ենք գրանցել. ԱԽ քարտուղար
Վերջին շրջանում, իսկապես, ինտենսիվ երկխոսություն կա ԵՄ-ի եւ ԵՄ երկրների հետ: Այս մասին այսօր Բրյուսելում ընթացող «Հայաստ...
Վերջնագի՞ր․ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է 8 գյուղ
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որտեղ Հայաստանին կոչ է արել ճիշտ հասկանալ տարածաշրջանի իրողությունները։ «տարա...
Հռոմի ստատուտի վավերացման ֆոնին` ՀՀ-ն ՌԴ-ին առաջարկել է համաձայնագիր ստորագրել. Արշակյան
Հռոմի ստատուտի վավերացման ֆոնին Հայաստանը դիվանագիտական խողովակներով Ռուսաստանին առաջարկել է երկկողմ միջպետական համաձայն...