ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակը չպետք է շպրտված ոսկոր դառնա․ Զուրաբիշվիլի
ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակի տրամադրումը չպետք է Վրաստանի համար շպրտված ոսկոր դառնա։ Դրան պետք է հետևեն նաև այլ որոշումներ։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին France Info ռադիոկայանին տված հարցազրույցում: Տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Եվրոպան այդքան պարզ չպետք է մեզ կարգավիճակ տա, դրանից չպետք է նետված ոսկոր սարքի։ Այդ կարգավիճակին պետք է հետևի եվրոպական աջակցությունը»,- ասել է Զուրաբիշվիլին։
Նախագահը հավելել է, որ ԵՄ-ի հետ հարաբերություններում առանցքային պահը պետք է լինեն 2024 թվականի աշնանը հանրապետությունում նշանակված խորհրդարանական ընտրությունները: Նա կարծում է, որ ընտրությունների արդյունքում երկիրը պետք է միակուսակցական կառավարումից անցնի կոալիցիոն կառավարման։
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենն ավելի վաղ հայտարարել էր, որ կառույցը խորհուրդ է տալիս ԵՄ Խորհրդին բանակցություններ սկսել Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ անդամակցելու շուրջ եւ Վրաստանին անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալ: Եվրահանձնաժողովը դրական է գնահատել Վրաստանում իրականացված բարեփոխումները, սակայն հայտարարել է, որ երկիրը դեռ որոշակի աշխատանք ունի անելու:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ինչը նոր պատերազմ նախապատրաստելու հայեցակարգ է․ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովի ժամանակ իր ելույթում հայտարարել է, որ Փարիզում է՝...
Ֆրանսիայի հետ ռազմական ոլորտում համագործակցության մեծ առաջընթաց ենք գրանցել. ԱԽ քարտուղար
Վերջին շրջանում, իսկապես, ինտենսիվ երկխոսություն կա ԵՄ-ի եւ ԵՄ երկրների հետ: Այս մասին այսօր Բրյուսելում ընթացող «Հ...
Վերջնագի՞ր․ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է 8 գյուղ
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որտեղ Հայաստանին կոչ է արել ճիշտ հասկանալ տարածաշրջանի իրողությունները։ ...
Հռոմի ստատուտի վավերացման ֆոնին` ՀՀ-ն ՌԴ-ին առաջարկել է համաձայնագիր ստորագրել. Արշակյան
Հռոմի ստատուտի վավերացման ֆոնին Հայաստանը դիվանագիտական խողովակներով Ռուսաստանին առաջարկել է երկկողմ միջպետական համաձայն...