ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որոնք են արտաքին գովազդի նոր չափորոշիչները․ մինչև հունվարի 1-ը դրանք պետք է համապատասխանեցվեն
Մինչև հունվարի 1-ը Երևանում բոլոր գովազդները պետք է համապատասխանեցվեն ավագանու սահմանած նոր չափորոշիչներին։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ Հատուկ տնտեսվարողների համար Երևանի քաղաքապետարանը մշակել է ուղեցույց, որի նպատակն է աջակցել նշված դիմումների առավել ճիշտ կազմմանը:
«Մեր նպատակն է, որ քաղաքը մաքրվի խեղդող գովազդներից և ավելի ներկայանալի դառնա», - նշում է քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
Շենքերի վրա փակցվող գովազդն առաջին հերթին պետք է չխաթարի շենքի ճարտարապետական արտաքին տեսքը: Չեն լինի նաև վազող տողերը, կտորե ու ստվարաթղթե ինքնակպչուն պաստառները: Գովազդը շենքին կարող է լինել հորիզոնական դասավորված, ուղղահայաց տառերով և առանց հետնամասի հարթակի: Ցուցափեղկերին՝ չծածկի մակերեսի 75 %-ը և չպարունակի կոնտակտային տվյալներ: Տանիքներին գովազդը թույլատրելի է, եթե շենքը առնվազն 4 հարկանի է:
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են իրենց առանձնատնից բերման ենթարկում Սուրիկ Խաչատրյանի որդուն
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևան-Սևան ավտոճանապարհը խցանված է. մանրամասներ
Երևան-Սևան ավտոճանապարհը խցանված է։ Այս մասին MediaHub-ին ահազանգել են քաղաքացիները։ Նշվում է, որ երեկվանից ճանապար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրք տղամարդն առևանգել է 4-ամյա դստերը․ մանրամասներ՝ Համբուրգի օդանավակայանից
Համբուրգի օդանավակայանում զինված տղամարդը, պարզվել է, որ ազգությամբ թուրք է. նա ուզում է երեխային առևանգել և նրա հե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անճշտությունը վերացվել է․ ինչ իրավիճակ է Տիգրան Մեծ - Քրիստափոր խաչմերուկում
Տիգրան Մեծ- Քրիստափոր խաչմերուկի անճշտությունը վերացվել է։ Հայտնել էինք, որ վերոնշյալ խաչմերուկում տեղադրված է երթևեկութ...