ՏԵՍԱՆՅՈՒԹ. «ՀՀ-ն շարունակում է շահագրգռված մնալ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հարցում». ԱԳ փոխնախարար
Հայաստանի համար շարունակում է շատ սկզբունքային մնալ սահմանագծի հստակեցման հարցը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։
«Մենք կարծում ենք, որ խաղաղության պայմանագրի ստորագրման անկյունաքարը պետք է լինի երկու երկրների միջև սահմանագծի ամրագրումը»,- նշեց նա։ Ըստ Կոստանյանի՝ կարևոր հարցերից է մնում նաև ապաշրջափակման գործընթացի չորս սկզբունքների արձանագրումը, որոնք արձանագրված են նաև Գրանադայի հայտարարության մեջ։
«Կարևոր է լինելու նաև վեճերի կարգավորման հստակ մեխանիզմների ստեղծումը, սրանք այն հարցերն են, որոնց շուրջ դեռևս պետք է երկու կողմերը մոտեցնեն իրենց դիրքորոշումները»,- նշեց ՀՀ ԱԳ փոխնախարարը։
Կոստանյանն ասաց, որ Հայաստանը շարունակում է շահագրգռված մնալ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հարցում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՂ-ից բռնի տեղաhանվածներին նոյեմբեր-դեկտեմբերին կտրամադրվի 50-հազարական դրամ
ԼՂ-ից բռնի տեղականվածներին նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կտրամադրվի 50-հազարական դրամ` առաջնային սոցիալական ծախսերը հոգալ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հիլարի Քլինթոնը Թրամփին համեմատել է Հիտլերի հետ
ԱՄՆ նախկին առաջին տիկին, նախկին պետքարտուղար և նախագահության նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը The View-ի եթերում Թրամփին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Երեք հոգի մանդատը վայր դրեցին, որպեսզի աջակցեն ընկերոջը՝ Լևոն Քոչարյանին». Նազարյան
«Ես չեմ կարծում, որ գլխավոր դատախազն այքան կանլրջանա, որ մտնի Ազգային ժողով ու փորձի Լևոն Քոչարյանին պատգամավորական մանդ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օր չկա, որ կոյուղագիծ չտրաքի․ Ավինյան
Տարիներ շարունակ Կենդանաբանական այգու, թատերական ներկայացումների համար ավանդույթի բերումով, առանց իրավական հիմքի գումարն...