ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՂ-ից բռնի տեղաhանվածներին նոյեմբեր-դեկտեմբերին կտրամադրվի 50-հազարական դրամ
ԼՂ-ից բռնի տեղականվածներին նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կտրամադրվի 50-հազարական դրամ` առաջնային սոցիալական ծախսերը հոգալու նպատակով: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում ասաց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
Նա նշեց, որ միջոցառման շահառու կհանդիսանան 100 հազար դրամ սոցիալական աջակցության շահառուները՝ որոշ բացառություններով:
Միջոցառման շահառու չեն հանդիսանա նոյեմբերի 15-ի դրությամբ հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվող, ՀՀ-ում չգտնվող եւ իրենց բանկային հաշիվներում 2 մլն դրամից ավելի գումար ունեցող անձինք: Խոսքը ոչ թե ընտանիքի անդամների կամ երեխաների, այլ այն անձանց մասին է, որոնք ունեն այդ դրամական միջոցները: Բացառություն կկազմեն զինծառայողների ապահովագրության հիմնադրամից հատուցում ստացող անձինք: Ծրագրից չեն կարող օգտվել մինչեւ տեղահանումը Հայաստանում հաշվառվածները: Ծրագրից օգտվողը կտա իր բանկային հաշիվների հանրագումարային մնացորդը ստուգելու հնարավորություն:
Դրամական աջակցություն ստանալու համար անհրաժեշտ կլինի ներկայացնել մեկանգամյա էլեկտրոնային դիմում:
«Դիմումները կսկսենք ընդունել եկող շաբաթվանից սկսած: Դիմումներ ներկայացնելու ընթացակարգը նույնպես կներկայացնենք առաջիկա օրերին: Վճարումներն իրականացվելու են անկանխիկ եղանակով: Այս նպատակով հարկ կլինի պահուստային ֆոնդից հատկացնել շուրջ 10 մլրդ դրամ»,-ասաց նախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այստեղ տրամաբանությունն այն է, որ այս ծրագրերի արդյունքում բռնի տեղահանվածխները պետք է հյուրանոցներից դուրս գան, այլ տեղերում բնակվեն, որպեսզի հյուրանոցները վերադառնան իրենց բիզնես տրամաբանությանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «ՀՀ-ն շարունակում է շահագրգռված մնալ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հարցում». ԱԳ փոխնախարար
Հայաստանի համար շարունակում է շատ սկզբունքային մնալ սահմանագծի հստակեցման հարցը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հիլարի Քլինթոնը Թրամփին համեմատել է Հիտլերի հետ
ԱՄՆ նախկին առաջին տիկին, նախկին պետքարտուղար և նախագահության նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը The View-ի եթերում Թրամփին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Երեք հոգի մանդատը վայր դրեցին, որպեսզի աջակցեն ընկերոջը՝ Լևոն Քոչարյանին». Նազարյան
«Ես չեմ կարծում, որ գլխավոր դատախազն այքան կանլրջանա, որ մտնի Ազգային ժողով ու փորձի Լևոն Քոչարյանին պատգամավորական մանդ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օր չկա, որ կոյուղագիծ չտրաքի․ Ավինյան
Տարիներ շարունակ Կենդանաբանական այգու, թատերական ներկայացումների համար ավանդույթի բերումով, առանց իրավական հիմքի գումարն...