ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օր չկա, որ կոյուղագիծ չտրաքի․ Ավինյան
Տարիներ շարունակ Կենդանաբանական այգու, թատերական ներկայացումների համար ավանդույթի բերումով, առանց իրավական հիմքի գումարներ են տրամադրվել: Այս մասին 2024-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Մենք ունենում ենք ենթակառուցվածքների քայքայում ուղղակի եւ տեսաք, որ ունեցանք մի օր Մետրոպոլիտենի կանգ, այնտեղ աշխատանքներ էինք իրականացնում, փոխում էինք ակեր ու ռելսեր՝ կրկին ճգնաժամային տրամաբանությամբ, որովհետեւ ենթակառուցվածքները Երեւան քաղաքում՝ սկսած Մետրոպոլիտենից մինչեւ կոյուղագծեր… օր չկա, որ կոյուղագիծ չտրաքի ու 1 մլն 200 հազար բնակչություն ունեցող քաղաքը պարզ է, որ այսպիսի խնդիրներ պետք է ունենա: Ինչքան թերֆինանսավորենք ծրագրերը, այնքան մեր խնդիրները ավելի ու ավելի կխորանան»:
Որպես լուծում՝ Ավինյանն առաջարկում էր Երեւան քաղաքում գործունեության հարկերից մասհանումներ տան.
«Մենք այս տրամաբանությամբ ունենալու ենք ճգնաժամային կառավարման խնդիր, որովհետեւ, եթե կիրառում ենք միանգամից սուբվենցիայի վերացումը, որի հետ ես միանշանակ համաձայն եմ, իրավական հիմնավորում չկար, եթե մենք կիրառում ենք դոտացիայի վերացումը, որտեղ Երեւանը, լինելով մայրաքաղաք, ունենալով ամեն ինչ կենտրոնացվածությունը՝ ենթակառուցվածքների, մարդկանց, տնտեսության ու ստանում է ընդամենը 10%, խնդրում եմ ասեք, մենք էլ որտեղի՞ց հայթայթենք այդ գումարները, որ այդ խնդիրները լուծենք: Մենք առաջարկում ենք անցումային լուծում, որը շատ տրամաբանական եւ արդար լուծում է: Մենք ասում ենք՝ առնվազն այս փուլում տվեք այնքան, ինչքան տվել եք 2023-ին,մենք շարունակենք աշխատել, հետո միասին արդար բաշխման վերաբերյալ ունենանք քննարկում, տեսնենք՝ ֆունդամենտալ լուծումը որն է»:
Ավինյանի խոսքով, հիմա տրանսպորտի ամբողջական տոմսային համակարգի ներդրման վրա են աշխատում, մյուս տարվանից այն կգործի ու նպատակ կա, որ տրանսպորտային ցանցը ամբողջությամբ լինի ինքնաբավ, որովհետեւ այն մեծ բեռ է:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՂ-ից բռնի տեղաhանվածներին նոյեմբեր-դեկտեմբերին կտրամադրվի 50-հազարական դրամ
ԼՂ-ից բռնի տեղականվածներին նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կտրամադրվի 50-հազարական դրամ` առաջնային սոցիալական ծախսերը հոգալ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մակրոնն Ուզբեկստանում է. նախագահների միջև բանակցությունները մեկնարկել են
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ղազախստանից մեկնել է Ուզբեկստան: Այս մասին հայտնում է Ուզբեկստանի կառավարության մամու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Չկա նման բան, էէէԷ՜, դու հավատացի՞ր». ՆԳ նախարարը՝ ոստիկաններին թրաֆիքինգի ենթարկելու մասին
Այսօր 2024-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ներկայացրեց թրաֆիքինգի դեմ պայքարը:&nbs...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Երեք հոգի մանդատը վայր դրեցին, որպեսզի աջակցեն ընկերոջը՝ Լևոն Քոչարյանին». Նազարյան
«Ես չեմ կարծում, որ գլխավոր դատախազն այքան կանլրջանա, որ մտնի Ազգային ժողով ու փորձի Լևոն Քոչարյանին պատգամավորական մանդ...