ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է անում Հայաստանը, որպեսզի Բաքվում կալանավորված անձինք օր առաջ վերադառնան
Հայաստան ու Արտաքին գործերի նախարարությունն անում են ամեն ինչ, որ Բաքվում կալանավորված անձինք օր առաջ վերադառնան Հայաստան։ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանն այս մասին ասել է լրագրողների հետ զրույցում։
«Մենք միջազգային բոլոր հարթակներում, որոնք վերաբերվում են մարդու իրավունքներին, բարձրաձայնում ենք այս խնդրի մասին։ Կան իրավական գործընթացներ նաև ՄԻԵԴ-ում, ամբողջ գործիքակազմը, որը հասու է ԱԳՆ-ին, օգտագործում ենք, որ օր առաջ մեր բոլոր հայրենակիցները, այդ թվում՝ նախկին պաշտոնյաները, վերադառնան», - ասել է նա։
ՀՀ ԱԳ փոխնախարարը հավել է․ «Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բռնի տեղահանումը նաև միջազգային հանրության անգործության հետևանք է, բայց մենք շարունակում ու շարունակելու ենք աշխատանքները միջազգային գործընկերների հետ, որ տարածաշրջանում կայունությանն ու խաղաղությանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկեն ու անհրաժեշտության պարագայում ամբողջությամբ կիրառեն այն գործիքակազմը, որն ունեն»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են իրենց առանձնատնից բերման ենթարկում Սուրիկ Խաչատրյանի որդուն
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևան-Սևան ավտոճանապարհը խցանված է. մանրամասներ
Երևան-Սևան ավտոճանապարհը խցանված է։ Այս մասին MediaHub-ին ահազանգել են քաղաքացիները։ Նշվում է, որ երեկվանից ճանապար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրք տղամարդն առևանգել է 4-ամյա դստերը․ մանրամասներ՝ Համբուրգի օդանավակայանից
Համբուրգի օդանավակայանում զինված տղամարդը, պարզվել է, որ ազգությամբ թուրք է. նա ուզում է երեխային առևանգել և նրա հե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անճշտությունը վերացվել է․ ինչ իրավիճակ է Տիգրան Մեծ - Քրիստափոր խաչմերուկում
Տիգրան Մեծ- Քրիստափոր խաչմերուկի անճշտությունը վերացվել է։ Հայտնել էինք, որ վերոնշյալ խաչմերուկում տեղադրված է երթևեկութ...