«Տաբատով կատակերգու»․ ԱՄՆ քաղաքական գործիչը Զելենսկուն մեղադրել է նացիզմի մեջ
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու հավակնորդ Վիվեկ Ռամասվամին Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկուն մեղադրել է նացիզմի մեջ: Այս մասին հայտնում է The New York Times-ը։
Մայամիում հանրապետական բանավեճի ժամանակ Ռամասվամիին հարցրել են Զելենսկու կոչի մասին՝ ավելի շատ ամերիկյան օգնություն տրամադրել Ռուսաստանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմում պայքարելու համար: Ինչին ի պատասխան քաղաքական գործիչը կոշտ ելույթ է ունեցել։
«Ուկրաինան ժողովրդավարության մոդել չէ։ Նա իր շարքերում ողջունեց նացիստին: Տաբատով կատակերգու: Զելենսկի անունով մարդ: Դա ժողովրդավարական չէ»,-ասել է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու հավակնորդը։
Հավելենք, որ ավելի վաղ Մայամիի հայ համայնքը հանրահավաք է անցկացրել՝ կոչ անելով Հանրապետական կուսակցությանը պատասխանատվության ենթարկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ Ադրբեջանին զինելու համար: Նրանց է միացել ԱՄՆ նախագահի թեկնածու Վիվեկ Ռամասվամին։
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան անդրադարձել է Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ»-ին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությ...
«Հիանալի»․ Փաշինյանը մեկնաբանել է Մակրոնի հետ բանակցությունները
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ երեկվա բանակցությունները «հիանալի» է անվանել։ Այս...
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին
Բելառուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լ...
Երևանը ծանրաբեռնված է, ինչու՞ չեք նախատեսում Ակադեմիական քաղաքը մարզերում բացել․ հարց՝ նախարարին
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետա...