Հունգարիան դեմ է Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցությանը
Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն կարծում է, որ ժամանակավրեպ է խոսել Ուկրաինայի՝ Եվրամիություն մտնելու հնարավորության մասին։
«Մենք տեսնում ենք, որ ԶԼՄ-ների և խոսքի ազատությունը չի հարգվում, մենք տեսնում ենք, որ ընտրություններ չեն անցկացվում»,- ասաց նա։
Նախարարը հավելել է, որ Կիևը չի կատարել ԵՄ-ին անդամակցելու համար անհրաժեշտ պայմանները, ինչպիսիք են օրենքի գերակայությունը և ազգային փոքրամասնությունների իրավունքների հարգումը։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան ակնկալում է, որ ԵՄ-ին անդամակցության շուրջ վերջնական քաղաքական որոշում կկայացվի դեկտեմբերին ԵՄ առաջնորդների հանդիպման ժամանակ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՂ-ից բռնի տեղաhանվածներին նոյեմբեր-դեկտեմբերին կտրամադրվի 50-հազարական դրամ
ԼՂ-ից բռնի տեղականվածներին նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կտրամադրվի 50-հազարական դրամ` առաջնային սոցիալական ծախսերը հոգալ...
«Մեզ Հայաստանի հետ նոր պատերազմ պետք չէ». Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իր երկրին Հայաստանի հետ նոր պատերազմ պետք չէ, հայտնում է TACC-ը: «Մե...
«Հայաստանը պետք է վերսկսի խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները». Ամիրբեկով
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի կնքումը հնարավոր է, եթե վերջինս հավատարիմ մնա դրան և կառուցողական դ...
Գազայի հատվածի ճակատագիրը պետք է որոշեն պաղեստինցիները. ԱՄՆ Պետդեպ
Գազայի հատվածի ճակատագիրը ռազմական գործողությունների ավարտից հետո պետք է որոշեն պաղեստինցիները, Վաշինգտոնը չի աջակցում պ...