«Հայաստանը պետք է վերսկսի խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները». Ամիրբեկով
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի կնքումը հնարավոր է, եթե վերջինս հավատարիմ մնա դրան և կառուցողական դիրքորոշում ցուցաբերի խաղաղ գործընթացում»,- ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
Ամիրբեկովը հայտարարել է, որ բանակցությունների դրական արդյունքը «մեծապես կախված կլինի Հայաստանի իշխանությունների անկեղծության մակարդակից»:
«Մի կողմից խոսում են խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքն ավարտին հասցնելու ցանկության մասին, մյուս կողմից՝ դիվանագիտական պատերազմ սանձազերծում Ադրբեջանի դեմ։ Կարծում եմ, սակայն, որ վերջնական համաձայնության հասնելու համար Հայաստանը պետք է ցույց տա, որ հարգում է արդեն իսկ ստանձնած պարտավորությունները ու կկատարի նախկինում տրված խոստումները։ Հայաստանը պետք է վերսկսի բանակցությունները խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ, բայց՝ ամենաբարձր մակարդակով, և դադարեցնի դաշնակիցների օգնությամբ զուգահեռ ուղղություններով հետապնդել սեփական նեղ քաղաքական նպատակները»,-ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՂ-ից բռնի տեղաhանվածներին նոյեմբեր-դեկտեմբերին կտրամադրվի 50-հազարական դրամ
ԼՂ-ից բռնի տեղականվածներին նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կտրամադրվի 50-հազարական դրամ` առաջնային սոցիալական ծախսերը հոգալ...
«Մեզ Հայաստանի հետ նոր պատերազմ պետք չէ». Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իր երկրին Հայաստանի հետ նոր պատերազմ պետք չէ, հայտնում է TACC-ը: «Մե...
Հունգարիան դեմ է Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցությանը
Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն կարծում է, որ ժամանակավրեպ է խոսել Ուկրաին...
Գազայի հատվածի ճակատագիրը պետք է որոշեն պաղեստինցիները. ԱՄՆ Պետդեպ
Գազայի հատվածի ճակատագիրը ռազմական գործողությունների ավարտից հետո պետք է որոշեն պաղեստինցիները, Վաշինգտոնը չի աջակցում պ...