Ուկրաինան պետք է լինի Եվրամիության կազմում. Զելենսկի
Ուկրաինան ակնկալում է, որ ԵՄ-ին անդամակցության շուրջ վերջնական քաղաքական որոշում կկայացվի դեկտեմբերին ԵՄ առաջնորդների հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Ուկրաինացի առաջնորդն այսկերպ մեկնաբանել է Եվրահանձնաժողովի առաջարկությունները:
«Ուկրաինան պետք է լինի Եվրամիության կազմում: Մենք ընդունում ենք բոլոր անհրաժեշտ որոշումները»,– ասել է նա։
Հիշեցնենք, որ Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը կազմակերպության անունից առաջարկել էր ԵՄ-ի խորհրդին բանակցություններ սկսել Մոլդովայի և Ուկրաինայի հետ՝ Միությանն անդամակցելու վերաբերյալ, սակայն Ուկրաինան դրա համար պետք է մի քանի պայման կատարի:
Նշվում է, որ Կիևը կատարել է ԵՄ անդամակցության բանակցություններ սկսելու համար անհրաժեշտ 7 պայմաններից միայն 4-ը։
Նմանատիպ հոդվածներ
Ես գյուղացի մարդ եմ, ոչ թե՝ ահաբեկիչ. Ադրբեջանը խեղաթյուրել է Վագիֆ Խաչատրյանի մտքերն ու դատապարտել 15 տարվա ազատազրկման. Բաքոյան
Ադրբեջանը, լինելով ԵԽ անդամ երկիր, վավերացնելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպ...
Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը պաշտոնից հեռացել է
Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը սոցցանցերում հայտնել է, որ հեռանում է զբաղեցրած պաշտոնից: «Պատիվ ունեմ տեղեկացն...
Եթե Ադրբեջանը վերահաստատի այն, ինչ արդեն համաձայնեցվել է, կնշանակի, որ աշխատանքի 70 տոկոսն արված է. Փաշինյան
Եթե Ադրբեջանը վերահաստատի այն, ինչ արդեն համաձայնեցվել է, կնշանակի, որ աշխատանքի 70 տոկոսն արված է։ Այս մասին «Փարիզի խա...
Փաշինյան–Միշել–Ալիև հանդիպումը կարող է տեղի ունենալ դեկտեմբերին. ԶԼՄ
Բրյուսելը Հայաստանի ու Ադրբեջանի հետ առանձին-առանձին բանակցություններ է վարում՝ Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի ու Շառլ Միշ...