Ղարաբաղի օկուպացիայի ավարտով մենք քայլ առ քայլ մոտենում ենք կայուն խաղաղությանը․ Էրդողան
Ադրբեջանի հանդեպ Հայաստանի պարտավորությունները կհեշտացնեն խաղաղության գործընթացը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության 16-րդ գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին։
«Ներկայումս մեծացել է Մերձավոր Արևելք-Արևմուտք միջանցքի նշանակությունը, մենք պետք է զարգացնենք դրա գործունեությունը: Ղարաբաղի օկուպացիայի ավարտով մենք տեսնում ենք, որ քայլ առ քայլ մոտենում ենք կայուն խաղաղությանը մեր տարածաշրջանում: Ադրբեջանի հանդեպ Հայաստանի պարտավորությունները կհեշտացնեն այս գործընթացը»,- նշել է Էրդողանը:
Երկրի ղեկավարն անդրադարձել է նաև տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակմանը։
«Մոտ ապագայում չափազանց կարևոր է տրանսպորտային գծերի իրականացումը, որոնք կմիացնեն Ադրբեջանի արևմտյան շրջանները և Նախիջևանը»,- հավելել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ինչը նոր պատերազմ նախապատրաստելու հայեցակարգ է․ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովի ժամանակ իր ելույթում հայտարարել է, որ Փարիզում է՝...
Ֆրանսիայի հետ ռազմական ոլորտում համագործակցության մեծ առաջընթաց ենք գրանցել. ԱԽ քարտուղար
Վերջին շրջանում, իսկապես, ինտենսիվ երկխոսություն կա ԵՄ-ի եւ ԵՄ երկրների հետ: Այս մասին այսօր Բրյուսելում ընթացող «Հայաստ...
Վերջնագի՞ր․ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է 8 գյուղ
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որտեղ Հայաստանին կոչ է արել ճիշտ հասկանալ տարածաշրջանի իրողությունները։ «տարա...
Հռոմի ստատուտի վավերացման ֆոնին` ՀՀ-ն ՌԴ-ին առաջարկել է համաձայնագիր ստորագրել. Արշակյան
Հռոմի ստատուտի վավերացման ֆոնին Հայաստանը դիվանագիտական խողովակներով Ռուսաստանին առաջարկել է երկկողմ միջպետական համաձայն...