Ալիևն իր ամեն քայլով ապացուցում է, որ մենք իրավացի ենք․ Արցախի ՄԻՊ
Ալիևն իր ամեն քայլով ապացուցում է, որ մենք իրավացի ենք՝ հայտարարելով, որ ադրբեջանական իշխանության ներքո Արցախի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու որևէ միջոց չկա։ Այս մասին X-ի (նախկինում՝ Twitter) իր միկրոբլոգում գրել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Մենք հայտարարեցինք, որ ադրբեջանական իշխանության ներքո, հայատյացությամբ սնվող Ալիևի ստեղծած հասարակության մեջ Արցախի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու որևէ միջոց չկա։ Ալիևն իր ամեն քայլով ապացուցում է, որ մենք իրավացի ենք։ Տոյվո Կլաար, Էնթոնի Բլինքեն, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն, դուք գոնե հիմա հասկանո՞ւմ եք»,-գրել է նա։
ՄԻՊ-ը նաև կից լուսանկարով ներկայացրել է Ստեփանակերտի հրապարակում Ստեփան Շահումյանի արձանի տապալումն Ադրբեջանի կողմից։
[417e29d0fd19e582f86c4bd965413527.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Քաղաքացիները մնացել են առանց ինտերնետ կապի. ինչն է պատճառը
Team Telecom Armenia-ի բաժանորդները մնացել են առանց ինտերնետ կապի: Auroranews-ը զանգեր է ստանում բաժանորդներից: &nb...
Ժողովուրդը, եթե անգամ այնտեղ չէ, միևնույնն է՝ այդ հողի ու գույքի տերն է․ Օկամպոն՝ արցախցիների մասին
Հիմա շատ կարևոր է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների վերականգնումը՝ ըստ միջազգային նորմերի: Այս մասին «Արմենպրեսին»...
Արցախում պայթյունի հետևանքով մահացածների ընտանիքներին գումար կտրամադրվի․ քաղաքապետարանը քննարկում է
Երևանի քաղաքապետարանում քննարկվում է Արցախում Ստեփանակերտ–Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում պայ...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Որն է Երևանում ստեղծված խցանումների պատճառը․ ինչ իրավիճակ է Սարալանջի պողոտայում
Վաղ առավոտից Auroranews-ն ահազանգեր է ստանում, որ Երևանի Սարալանջի պողոտայի և «Բելաջիո» ռեստորանի մոտ՝ թունելի հատվածը ե...