Ցուցակներ են հրապարակվել․ ՀԱՄԱՍ-ը ԱՄՆ և ԵՄ հարյուրավոր քաղաքացիների թույլ է տվել լքել Գազայի հատվածը
Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժումը հրապարակել է օտարերկրյա քաղաքացիների և երկքաղաքացիություն ունեցող պաղեստինցիների ցուցակները, ովքեր նոյեմբերի 8-ին կարող են լքել Գազայի հատվածը Ռաֆահի անցակետով: Այս մասին ասվում է հատվածի սահմանապահ ծառայության հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք հրապարակում ենք այլ երկրների անձնագրեր ունեցողների ցուցակները, ովքեր նոյեմբերի 8-ին կկարողանան անցնել Ռաֆահի անցակետով: Փաստաթղթում նշված քաղաքացիները պետք է ներկա գտնվեն անցակետում ժամը 07:00-ին (Երևանի ժամանակով 09:00-ին)՝ անցակետը հատելու գործընթացը հեշտացնելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
ՀԱՄԱՍ-ի հրապարակած ցուցակներում ընդգրկված են ԱՄՆ-ի առնվազն 100 քաղաքացիներ, ինչպես նաև Գերմանիայի, Կանադայի, Ռումինիայի, Ուկրաինայի և Ֆիլիպինների քաղաքացիներ։ Ընդհանուր առմամբ, փաստաթղթում նշված է 373 մարդու անուն-ազգանունն ու անձնագրային տվյալները։
Նմանատիպ հոդվածներ
Կգործի ավելի բարձր կենսաթոշակ ստանալու նոր բանաձև․ նախարարը մանրամասնել է
2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կգործարկվի կենսաթոշակների հաշվարկման նոր բանաձև։ Այդ մասին ԱԺ-ում ասաց նախարար Նա...
Քաղաքացիները մնացել են առանց ինտերնետ կապի. ինչն է պատճառը
Team Telecom Armenia-ի բաժանորդները մնացել են առանց ինտերնետ կապի: Auroranews-ը զանգեր է ստանում բաժանորդներից: &nb...
Ժողովուրդը, եթե անգամ այնտեղ չէ, միևնույնն է՝ այդ հողի ու գույքի տերն է․ Օկամպոն՝ արցախցիների մասին
Հիմա շատ կարևոր է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների վերականգնումը՝ ըստ միջազգային նորմերի: Այս մասին «Արմենպրեսին»...
Արցախում պայթյունի հետևանքով մահացածների ընտանիքներին գումար կտրամադրվի․ քաղաքապետարանը քննարկում է
Երևանի քաղաքապետարանում քննարկվում է Արցախում Ստեփանակերտ–Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում պայ...