Պատժամիջոցներ ՀԱՄԱՍ-ի դեմ՝ G7-ի երկրների կողմից
G7-ը պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ, որպեսզի կազմակերպությանը զրկեն ֆինանսավորման հնարավորությունից, հաղորդում է իտալական Ansa գործակալությունը՝ վկայակոչելով Տոկիոյում «յոթնյակի» արտգործնախարարների հանդիպման ամփոփիչ հայտարարությունը: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«G7-ի անդամները տարածաշրջանի գործընկերների հետ միասին գործադրում են բոլոր ջանքերը, որպեսզի կանխեն հակամարտության հետագա էսկալացիան և ավելի լայն տարածումը։ Մենք նաև միասին աշխատում ենք, այդ թվում ՝ պատժամիջոցների կամ այլ միջոցների կիրառման վերաբերյալ, որպեսզի զրկենք ՀԱՄԱՍ-ին չարագործություններ կատարելու համար միջոցներ հավաքելու և օգտագործելու հնարավորությունից»,- ասված Է հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ աշխարհի յոթ զարգացած երկրների ԱԳ նախարարների հանդիպումը տեղի է ունեցել Տոկիոյում նոյեմբերի 7-8-ը:
Նմանատիպ հոդվածներ
Վերջնագի՞ր․ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է 8 գյուղ
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որտեղ Հայաստանին կոչ է արել ճիշտ հասկանալ տարածաշրջանի իրողությունները։ «տարա...
Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ինչը նոր պատերազմ նախապատրաստելու հայեցակարգ է․ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովի ժամանակ իր ելույթում հայտարարել է, որ Փարիզում է՝...
Ֆրանսիայի հետ ռազմական ոլորտում համագործակցության մեծ առաջընթաց ենք գրանցել. ԱԽ քարտուղար
Վերջին շրջանում, իսկապես, ինտենսիվ երկխոսություն կա ԵՄ-ի եւ ԵՄ երկրների հետ: Այս մասին այսօր Բրյուսելում ընթացող «Հայաստ...
Հռոմի ստատուտի վավերացման ֆոնին` ՀՀ-ն ՌԴ-ին առաջարկել է համաձայնագիր ստորագրել. Արշակյան
Հռոմի ստատուտի վավերացման ֆոնին Հայաստանը դիվանագիտական խողովակներով Ռուսաստանին առաջարկել է երկկողմ միջպետական համաձայն...