Կիևը չպետք է նույնիսկ երազի ԵՄ-ին անդամակցելու մասին․ Լեհաստանի վերջնագիրը
Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության մասին խոսք անգամ չի կարող լինել, քանի դեռ վերջնականապես չի լուծվել Վոլինյան ջարդերի զոհերի աճյունների արտաշիրմման հարցը, հայտարարել է Լեհաստանի փոխարտգործնախարար Պավել Յաբլոնսկին ZET ռադիոյի եթերում: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Առանց այս հարցի լուծման՝ Կիևը չպետք է նույնիսկ երազի ԵՄ-ին անդամակցելու մասին»,- ասել է նա:
Քաղաքական գործչի խոսքով՝ եթե Վարշավան ցանկանում է նույն միության մեջ լինել մի երկրի հետ, որի հետ լուրջ տարաձայնություններ ունի, ապա դրանք պետք է լուծել։
Ավելի վաղ Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հայտարարել էր, որ Ուկրաինայի հետ Լեհաստանի լիակատար հաշտեցում չի կարող լինել առանց Վոլինյան կոտորածի զոհերի բոլոր մնացորդների որոնման:
Վոլինյան կոտորածի մեկնաբանման հարցը Լեհաստանի և Ուկրաինայի հարաբերություններում ամենաբարդ կետերից մեկն է։ 2016 թվականի ամռանը Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատը որոշում է ընդունել հուլիսի 11-ը ճանաչել որպես Ուկրաինայի ազգայնականների կողմից 1943-1945 թվականներին Լեհաստանի II Հանրապետության բնակիչների դեմ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր:
Նմանատիպ հոդվածներ
Վերջնագի՞ր․ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է 8 գյուղ
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որտեղ Հայաստանին կոչ է արել ճիշտ հասկանալ տարածաշրջանի իրողությունները։ «տարա...
Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ինչը նոր պատերազմ նախապատրաստելու հայեցակարգ է․ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովի ժամանակ իր ելույթում հայտարարել է, որ Փարիզում է՝...
Ֆրանսիայի հետ ռազմական ոլորտում համագործակցության մեծ առաջընթաց ենք գրանցել. ԱԽ քարտուղար
Վերջին շրջանում, իսկապես, ինտենսիվ երկխոսություն կա ԵՄ-ի եւ ԵՄ երկրների հետ: Այս մասին այսօր Բրյուսելում ընթացող «Հայաստ...
Հռոմի ստատուտի վավերացման ֆոնին` ՀՀ-ն ՌԴ-ին առաջարկել է համաձայնագիր ստորագրել. Արշակյան
Հռոմի ստատուտի վավերացման ֆոնին Հայաստանը դիվանագիտական խողովակներով Ռուսաստանին առաջարկել է երկկողմ միջպետական համաձայն...