Իսրայելցի նախարարը չի հավատում Գազայի հատվածում զոհերի թվի մասին տվյաներին

«Ես չգիտեմ ճշգրիտ թիվը»: Բրիտանական Sky News հեռուստաալիքի եթերում այսպես է պատասխանել Իսրայելի ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերը չի կարողացել հայտնել հակամարտության սկզբից ի վեր Գազայի հատվածում իսրայելական բանակի գործողությունների հետևանքով զոհված խաղաղ բնակիչների թիվը։

 

«Ես չգիտեմ ճշգրիտ թիվը… Ես չգիտեմ, թե քանի մարդ է զոհվել Գազայի հատվածում», – ասել է նա: 

 

Նախարարն ասել է, որ չի կարող հաստատել կամ հերքել Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալները ավելի քան 10,000 խաղաղ բնակիչների մահվան մասին, սակայն գործակալությանը մեղադրել է նախկինում ՀԱՄԱՍ-ի մարտիկների և խաղաղ բնակիչների մահվան մասին սխալ թվեր տրամադրելու մեջ:

 

«Ես չեմ կարող ձեզ ասել մարդկանց (մահացածների) թիվը, բայց կարող եմ ձեզ ասել, որ Գազայի հատվածում յուրաքանչյուր խաղաղ բնակչի մահը ողբերգություն է: Դրանք օրինական ռազմական գործողությունների անցանկալի հետևանքներն են, որոնք տեղի են ունենում ցանկացած պատերազմում»,- հավելել է նա:

 

Ավելի վաղ Պաղեստինի առողջապահության նախարար Մեյ Քայլեն, անդրադառնալով Գազայի հատվածում հակամարտության սրման հետևանքով զոհերի ու տուժածների թվին, ընդգծել է, որ գերատեսչության հրապարակած բոլոր տվյալները ճշգրիտ են։ 

 

«Իսրայելը կարող է ասել այն, ինչ ուզում է: Այս տվյալներն իրական են, և մենք ունենք դրանք»,- շեշտել է Քայլեն:

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Գազայում զոհերի թիվը հասել է 10 569-ի, 26 000-ից ավելի մարդ վիրավոր է, հայտնում են Պաղեստինի առողջապահության նախարարությունից:

 

Զոհերի թվում կա 4324 երեխա։ Եվս 26 475 մարդ վիրավորվել է։ Միայն վերջին 24 ժամում զոհվել է 214 մարդ։ Հաղորդվում է նաև, որ 2550 մարդ, այդ թվում՝ 1350 երեխա, դեռ անհետ կորած է։