Ղարիբաշվիլին՝ Վրաստանի՝ Եվրամիության լիիրավ անդամ դառնալու մասին
Վրաստանը երկար տարիների ընթացքում պետք է շատ աշխատանք կատարի, որպեսզի հասնի վերջնական նպատակին և դառնա Եվրամիության լիիրավ անդամ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մեր վերջնական նպատակը, իհարկե, լիարժեք ինտեգրումն է ԵՄ-ին, լիիրավ անդամակցությունը Եվրամիությանը, որի համար շատ ավելի մեծ ջանքեր կպահանջվեն։ Դա երկար գործընթաց է: Այն չի ավարտվի մեկ-երկու տարի հետո։ Սա բազմամյա գործընթաց է, որը պահանջում է մեր ժողովրդի համախմբում, մեր կառավարության, իշխանության արդյունավետ կառավարում և բարեփոխումների շարունակություն, որոնք մենք իրականացնում ենք վերջին 11 տարիներին»,- ասել Է Ղարիբաշվիլին։
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենն ավելի վաղ հայտարարել էր, որ կազմակերպությունը խորհուրդ է տալիս ԵՄ Խորհրդին Վրաստանին տրամադրել միության անդամի թեկնածուի կարգավիճակ: Եվրահանձնաժողովը դրական է գնահատել Վրաստանում իրականացված բարեփոխումները, սակայն հայտարարել է, որ երկիրը դեռ որոշակի աշխատանք ունի անելու:
Նմանատիպ հոդվածներ
Վերջնագի՞ր․ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է 8 գյուղ
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որտեղ Հայաստանին կոչ է արել ճիշտ հասկանալ տարածաշրջանի իրողությունները։ ...
Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ինչը նոր պատերազմ նախապատրաստելու հայեցակարգ է․ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովի ժամանակ իր ելույթում հայտարարել է, որ Փարիզում է՝...
Ֆրանսիայի հետ ռազմական ոլորտում համագործակցության մեծ առաջընթաց ենք գրանցել. ԱԽ քարտուղար
Վերջին շրջանում, իսկապես, ինտենսիվ երկխոսություն կա ԵՄ-ի եւ ԵՄ երկրների հետ: Այս մասին այսօր Բրյուսելում ընթացող «Հ...
Հռոմի ստատուտի վավերացման ֆոնին` ՀՀ-ն ՌԴ-ին առաջարկել է համաձայնագիր ստորագրել. Արշակյան
Հռոմի ստատուտի վավերացման ֆոնին Հայաստանը դիվանագիտական խողովակներով Ռուսաստանին առաջարկել է երկկողմ միջպետական համաձայն...