Բլինքենը պաղեստինա-իսրայելական ճգնաժամի կրկնությունից խուսափելու միջոց է նշել
Պաղեստինա-իսրայելական ճգնաժամի կրկնությունից խուսափելու միջոցը կայուն խաղաղության պայմաններ ստեղծելն է, այդ թվում ՝ Գազայի բնակչության բռնի տեղաշարժի արգելումը և հատվածի օկուպացիան: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ G7-ի երկրների ԱԳ նախարարների գագաթնաժողովի արդյունքներն ամփոփելով: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Արդյունքում հակամարտության կրկնությունից խուսափելու միակ միջոցը կայուն խաղաղության և անվտանգության համար պայմաններ ստեղծելն է և մեր դիվանագիտական ջանքերը հիմա ձևավորելը՝ հաշվի առնելով այդ ամենը։ ԱՄՆ-ն կարծում է, որ հիմնական տարրերը պետք է ներառեն Գազայից պաղեստինցիների բռնի տեղաշարժի արգելքը՝ ոչ հիմա, ոչ պատերազմից հետո, Գազայի՝ որպես ահաբեկչության կամ այլ դաժան հարձակումների հարթակ չօգտագործելը, հակամարտության ավարտից հետո Գազայի վերաօկուպացիայի արգելքը, Գազայի շրջափակման կամ պաշարման փորձերի արգելքը, Գազայի տարածքների կրճատման արգելքը»,- հայտարարել է Բլինքենը մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա նաեւ նշել է՝ անհրաժեշտ է ապահովել, որ ահաբեկչական սպառնալիքն արեւմտյան ափից չգա:
«Մենք նաեւ պետք է աշխատենք կայուն խաղաղության համար հաստատական տարրերի վրա։ Դրանք պետք է ենթադրեն Պաղեստինյան ձայներ եւ ցանկություններ Գազայի հետհակամարտային կառավարման կենտրոնում, պետք է ներառեն Պաղեստինյան կառավարումը եւ Գազայի միավորումը Արեւմտյան ափի հետ Պաղեստինյան կառավարման ներքո, ինչպես նաեւ Գազայի վերականգնման ամուր մեխանիզմ»,-հայտարարել է Բլինքենը։
Նմանատիպ հոդվածներ
Վերջնագի՞ր․ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է 8 գյուղ
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որտեղ Հայաստանին կոչ է արել ճիշտ հասկանալ տարածաշրջանի իրողությունները։ «տարա...
Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ինչը նոր պատերազմ նախապատրաստելու հայեցակարգ է․ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովի ժամանակ իր ելույթում հայտարարել է, որ Փարիզում է՝...
Ֆրանսիայի հետ ռազմական ոլորտում համագործակցության մեծ առաջընթաց ենք գրանցել. ԱԽ քարտուղար
Վերջին շրջանում, իսկապես, ինտենսիվ երկխոսություն կա ԵՄ-ի եւ ԵՄ երկրների հետ: Այս մասին այսօր Բրյուսելում ընթացող «Հայաստ...
Հռոմի ստատուտի վավերացման ֆոնին` ՀՀ-ն ՌԴ-ին առաջարկել է համաձայնագիր ստորագրել. Արշակյան
Հռոմի ստատուտի վավերացման ֆոնին Հայաստանը դիվանագիտական խողովակներով Ռուսաստանին առաջարկել է երկկողմ միջպետական համաձայն...