Գերմանիան կկրճատի բոլոր փախստականների սոցիալական նպաստները
Գերմանիայում 2024 թվականից բոլոր փախստականների սոցիալական նպաստները կկրճատվեն։ Նոր տարվանից դաշնային կենտրոնը Գերմանիայում յուրաքանչյուր ապաստան հայցողի համար տարեկան կվճարի 7500 եվրո ընդհանուր գումար, իսկ փախստականների համար ընդհանուր սոցիալական նպաստները կկրճատվեն։
Այս մասին հայտնում է DW-ն՝ վկայակոչելով Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ նահանգների կառավարությունների ղեկավարների խոսքերը։
Ապաստան հայցողները սոցիալական նպաստի իրավունք կարող են ստանալ միայն երեք տարի կրճատված նպաստ ստանալուց հետո, այլ ոչ թե մեկուկես տարի հետո, ինչպես հիմա։ Փախստականներին տրվող նպաստների մի մասը կսկսի տրամադրվել որպես հատուկ քարտ՝ ծառայությունների դիմաց վճարելու համար, այլ ոչ թե կանխիկ: Այս կերպ իշխանությունները ցանկանում են նվազեցնել տեղական բյուջեների բեռը և նվազեցնել սոցիալական ապահովության վրա գտնվող և չաշխատող միգրանտների թիվը։
Նշենք, որ պատերազմի մեկնարկից հետո Գերմանիա ժամանած ուկրաինացիները գրանցվում են այլ հոդվածով՝ ժամանակավոր պաշտպանությամբ և ստանում են բուրգերգելդ (այսինքն՝ նույն նպաստը, ինչ իրենք՝ գերմանացիները), այլ ոչ թե ապաստան հայցողներին վճարումներ։ Դեռևս չի հաղորդվում, թե արդյոք վերը նկարագրված փոփոխությունները կազդեն դրանց վրա։
Նմանատիպ հոդվածներ
Գերեվարված անձանց վերաբերյալ տեղեկություններ են փոխանցվել ընտանիքներին. մանրամասներ
Սեպտեմբերի 19-20-ի ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի կողմից գերեվարված 16 անձանց, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական...
Վագիֆ Խաչատրյանը դատապարտեց 15 տարվա ազատազրկման
Լեռնային Ղարաբաղի բնակիչ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին Բաքվի դատարանը դատապարտեց 15 տարվա ազատազրկման։ Տեղեկությունը հայտնու...
Ինչու՞ է «Հանրապետության հրապարակ» կայարանում կամարները դեղին գույն ներկված. պարզաբանում են Մետրոպոլիտենից
Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում կամարները կիսով չափ վառ դեղին գույնով են ներկել, ինչը հարուցել...
Նոյեմբերի 1-ից «40 000+10 000 դրամ սոցիալական աջակցություն» ծրագիրը նոր պայմաններով կտրվի
Արցախից բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետություն տեղափոխված քաղաքացիների մի մասը նոյեմբերի 1-ից այլևս «40 000+10 000»...