Լևոն Քոչարյանը՝ պատգամավոր
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ՝ Լևոն Քոչարյանը ԱԺ «Հայաստան» խմբակցությունից մանդատ ստացավ։ Այս մասին նիստի ընթացքում ասաց հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։
«ԿԸՀ-ն արձանագրում է, որ ԱԺ «Հայաստան» դաշինքի մանդատը տրվում է հերթական հաջորդ թեկնածու Լևոն Ռոբերտի Քոչարյանին»,- նշեց Հովակիմյանը։
Ավելի վաղ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը վայր էր դրել պատգամավորական մանդատը, մյուս պատգամավորներն ինքնաբացարկի դիմում էին ներկայացրել։ Այսպիսով, ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուն Լևոն Քոչարյանն էր։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին այժմ կալանավորված է։ Նրան մեղադրանք է առաջադրվել սեպտեմբերի 22-ին ցույցի ժամանակ կարմիրբերետավորների` ճանապարհը բացելու օրինական պահանջը չկատարելու և ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնույուն գործադրելու։
Ըստ Լևոն Քոչարյանի փաստաբանական թիմի հայտարարության՝ 2023 թվականի նոյեմբերի 6-ին պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից նա չի կարող պահվել անազատության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Վերջնագի՞ր․ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է 8 գյուղ
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որտեղ Հայաստանին կոչ է արել ճիշտ հասկանալ տարածաշրջանի իրողությունները։ ...
Հռոմի ստատուտի վավերացման ֆոնին` ՀՀ-ն ՌԴ-ին առաջարկել է համաձայնագիր ստորագրել. Արշակյան
Հռոմի ստատուտի վավերացման ֆոնին Հայաստանը դիվանագիտական խողովակներով Ռուսաստանին առաջարկել է երկկողմ միջպետական համաձայն...
Ֆրանսիայի հետ ռազմական ոլորտում համագործակցության մեծ առաջընթաց ենք գրանցել. ԱԽ քարտուղար
Վերջին շրջանում, իսկապես, ինտենսիվ երկխոսություն կա ԵՄ-ի եւ ԵՄ երկրների հետ: Այս մասին այսօր Բրյուսելում ընթացող «Հ...
Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ինչը նոր պատերազմ նախապատրաստելու հայեցակարգ է․ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովի ժամանակ իր ելույթում հայտարարել է, որ Փարիզում է՝...