Լավրովը զգուշացրել է մոտալուտ մեծ պատերազմի մասին
Հավաքական Արևմուտքի երկրները Մերձավոր Արևելքին մղում են մեծ պատերազմի շեմին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստիին:
«Այժմ մենք տեսնում ենք, թե ինչպես են անգլո-սաքսոնները բառացիորեն մղում Մերձավոր Արևելքը մեծ պատերազմի շեմին: Այս գիծը լիովին դրսևորվում է այլ տարածաշրջաններում, այդ թվում Ուկրաինայում: Օրինակները շատ են, բայց արդյունքը նույնն է՝ կորուստ կամ պետականության թուլացում, ինչպես դա եղավ Իրաքի, Լիբիայի հետ, ինչպես փորձեցին անել Սիրիայի Արաբական Հանրապետության հետ»,- ասել է նախարարը:
Նա նշել է, որ արևմտյան երկրների նման քաղաքականության արդյունքը «ահաբեկչության և ծայրահեղականության աճն է, մարդկային ճակատագրերի բեկումը, ավերված ընտանիքները, փախստականների բազմամիլիոն հոսքերը»։
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան անդրադարձել է Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ»-ին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությ...
«Հիանալի»․ Փաշինյանը մեկնաբանել է Մակրոնի հետ բանակցությունները
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ երեկվա բանակցությունները «հիանալի» է անվանել։ Այս...
Երևանը ծանրաբեռնված է, ինչու՞ չեք նախատեսում Ակադեմիական քաղաքը մարզերում բացել․ հարց՝ նախարարին
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետա...
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին
Բելառուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լ...