Հուսով ենք, որ այդ հատուկ հնարավորությունը բաց չի թողնվի․ Բայրամով
Ադրբեջանի ԱԳ նախարարը Ռումինիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Հայաստանին կոչ է արել բաց չթողնել խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությունը։
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը կարծում է՝ Ադրբեջանի ինքնիշխանության վերականգնումը նոր հնարավորություններ է բացում Հայաստանի հետ խաղաղության համար։
Նրա խոսքով ՝ ներկայումս պայմանավորվածություններ կնքելու հատուկ հնարավորություն կա։
«Այս կարգավորումը, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միմյանց սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման և հարգանքի հիման վրա, ոչ միայն կծառայի Ադրբեջանին և Հայաստանին, այլև կապահովի տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս համագործակցության չօգտագործված հնարավորությունների բացումը։ Օգտվելով առիթից՝ ևս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել Ադրբեջանի խաղաղ օրակարգը։ Մենք հակառակ կողմից ակնկալում ենք կառուցողական մոտեցում և փոխադարձ քայլեր։ Հուսով ենք, որ այդ հատուկ հնարավորությունը բաց չի թողնվի»,- ասել է Բայրամովը Բուխարեստում իր ռումինացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո:
Ռումինիայի արտաքին գործերի նախարարն էլ իր հերթին նշել է, որ Ռումինիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորման գործընթացին:
«Ռումինիան աջակցում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդական ջանքերին: Մենք հանդես ենք գալիս այս հարցի լուծման օգտին՝ միջազգային իրավունքի սկզբունքների հարգմամբ: Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգության հաստատումը մեծ նշանակություն ունի Ռումինիայի համար»,- նշել է Ռումինիայի արտաքին գործերի նախարար Լումինիցա Օդոբեսկուն։
Նմանատիպ հոդվածներ
Վերջնագի՞ր․ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է 8 գյուղ
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որտեղ Հայաստանին կոչ է արել ճիշտ հասկանալ տարածաշրջանի իրողությունները։ «տարա...
Ֆրանսիայի հետ ռազմական ոլորտում համագործակցության մեծ առաջընթաց ենք գրանցել. ԱԽ քարտուղար
Վերջին շրջանում, իսկապես, ինտենսիվ երկխոսություն կա ԵՄ-ի եւ ԵՄ երկրների հետ: Այս մասին այսօր Բրյուսելում ընթացող «Հայաստ...
Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ինչը նոր պատերազմ նախապատրաստելու հայեցակարգ է․ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովի ժամանակ իր ելույթում հայտարարել է, որ Փարիզում է՝...
Հռոմի ստատուտի վավերացման ֆոնին` ՀՀ-ն ՌԴ-ին առաջարկել է համաձայնագիր ստորագրել. Արշակյան
Հռոմի ստատուտի վավերացման ֆոնին Հայաստանը դիվանագիտական խողովակներով Ռուսաստանին առաջարկել է երկկողմ միջպետական համաձայն...