Հայաստանի բուժհաստատություններից մեկում մարդիկ հաճախ մինչև 6 ամիս աշխատավարձ չեն ստանում
Հայաստանի մի քանի հիվանդանոցում բուժաշխատողների աշխատավարձերը սահմանված ժամկետներում չեն տրամադրվում։ Այս մասին ԱԺ-ում ասաց ՔՊ–ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը և ընդգծեց, որ հաճախ են դիմում նման հարցով և նույնիսկ լինում են դեպքեր, երբ մի քանի ամսով չեն վճարվում։
Պատասխանելով պատգամավորի այն հարցին, թե ինչով է պայմանավորված, որ բուժկենտրոններում աշխատակիցների աշխատավարձերը երբեմն ուշացնում են, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ բոլորը պարտավորեն են ճիշտ ժամկետում վճարել աշխատավարձերը։
«Կարծում եմ` պետք չէ առանձնացնել բուժհաստատությունները։ Ցանկացած կազմակերպություն պետք է իր անձնակազմի աշխատավարձը ճիշտ ժամկետներում ամբողջովին վճարի։ Աշխատակիցներն էլ պետք է իրենց աշխատանքային իրավունքները պաշտպանեն։ Եթե կոնկրետ դեպք գիտեք, խնդրում եմ նշեք, հասկանանք՝ ինչն է խնդիրը»,– նշեց Ավանեսյանը։
Առողջապահության նախարարն ընդգծեց` ԲԿ-ներն իրենց ծախսերն ու եկամուտներն այնպես պետք է պլանավորեն ու նախահաշիվները կազմեն, որ աշխատավարձի որևէ ուշացում չլինի։
Սրան ի պատասխան պատգամավորը խնդրեց ուսումնասիրություն անցկացնել Ապարանի բժշկական կենտրոնում՝ պարզելու, թե որն է պատճառը, որ բոլոր աշխատակիցների աշխատավարձերն ուշացնում են, և մարդիկ 3, 4 և հաճախ մինչև 6 ամիս աշխատավարձ չեն ստանում։
Նմանատիպ հոդվածներ
Կգործի ավելի բարձր կենսաթոշակ ստանալու նոր բանաձև․ նախարարը մանրամասնել է
2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կգործարկվի կենսաթոշակների հաշվարկման նոր բանաձև։ Այդ մասին ԱԺ-ում ասաց նախարար Նա...
Քաղաքացիները մնացել են առանց ինտերնետ կապի. ինչն է պատճառը
Team Telecom Armenia-ի բաժանորդները մնացել են առանց ինտերնետ կապի: Auroranews-ը զանգեր է ստանում բաժանորդներից: &nb...
Ժողովուրդը, եթե անգամ այնտեղ չէ, միևնույնն է՝ այդ հողի ու գույքի տերն է․ Օկամպոն՝ արցախցիների մասին
Հիմա շատ կարևոր է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների վերականգնումը՝ ըստ միջազգային նորմերի: Այս մասին «Արմենպրեսին»...
Հերացի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունն ապահովելու նպատակով նոյեմբերի...