Քըլըչդարօղլուն պարտվեց․ ով է Թուրքիայի ընդիմության նոր առաջնորդը
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը նոր առաջնորդ ունի: Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության նոր նախագահ է դարձել Օզգյուր Օզելը։
Նոր նախագահն այդ պաշտոնում փոխարինել է կուսակցության երկարամյա առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին։ Վերջինս նախագահել է ավելի քան 13 տարի։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թուրքիայի հիմնական ընդդիմադիր ուժի՝ քեմալական CHP-ի ղեկավարը 13 տարվա ընթացքում առաջին անգամ է փոխվել։
Նշենք, որ նախկին առաջնորդը մեկնաբանել է իր պարտությունը։
«Մեր պատվիրակների որոշմամբ հրաժեշտ եմ տալիս նախագահի պաշտոնին։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր մինչ այժմ աջակցել են մեր պայքարին», - ասել է Քըլըչդարօղլուն։
Նա նաև շնորհավորել է Օզելին հաղթանակի կապակցությամբ։
[fe1dd9639c3278f9cf98fe989bee1cbf.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Երևանը ծանրաբեռնված է, ինչու՞ չեք նախատեսում Ակադեմիական քաղաքը մարզերում բացել․ հարց՝ նախարարին
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետա...
Զախարովան անդրադարձել է Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ»-ին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությ...
«Հիանալի»․ Փաշինյանը մեկնաբանել է Մակրոնի հետ բանակցությունները
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ երեկվա բանակցությունները «հիանալի» է անվանել։ Այս...
Որոնք են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու պայմանները․ ներկայացնում է Միրզոյանը
Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության, խաղաղության պայմանագրի կնքման հնարավոր է հասնել, եթե միանշանակ լինի մեր ե...