Գազայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ ինչ է առաջարկում Թուրքիան ԱՄՆ-ին
Թուրքիայի արտգործնախարար նախարար Հաքան Ֆիդանը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի այցի ընթացքում կներկայացնի պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման վերաբերյալ Անկարայի 4 առաջարկները։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Նշվում է, որ պաշտոնյաների հանդիպման ժամանակ Թուրքիայի օրակարգում 4 կարևոր թեմա կա։ Դրանք են՝ անհապաղ հրադադարի ընդունում, տարածաշրջանում հակամարտության տարածման կանխարգելում, երաշխավոր երկրների բանաձև և մարդասիրական օգնություն։
Նաև հաղորդվում է, որ մինչ Թուրքիան և տարածաշրջանի որոշ երկրներ ջանքեր են գործադրում հրադադարի հաստատման համար, ԱՄՆ–ն և արևմտյան երկրները շարունակում են աջակցել Իսրայելին։
Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի բանակցությունները նախատեսված են նոյեմբերի 6-ին:
Նմանատիպ հոդվածներ
Երևանը ծանրաբեռնված է, ինչու՞ չեք նախատեսում Ակադեմիական քաղաքը մարզերում բացել․ հարց՝ նախարարին
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետա...
Զախարովան անդրադարձել է Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ»-ին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությ...
«Հիանալի»․ Փաշինյանը մեկնաբանել է Մակրոնի հետ բանակցությունները
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ երեկվա բանակցությունները «հիանալի» է անվանել։ Այս...
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին
Բելառուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լ...