ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է ՀԱՄԱՍ–ը սեփական արտադրության ԱԹՍ–ով հարված հասցնում իսրայելցի զինվորների ուղղությամբ

ՀԱՄԱՍ-ը հրապարակել է Բեյթ Հանունի մոտ սեփական արտադրության անօդաչու թռչող սարքով իսրայելցի զինվորների ոչնչացման տեսանյութը։

 

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալները հարձակվեցին Իսրայելի վրա՝ հազարավոր հրթիռներ արձակելով, սպանելով 1400 մարդու և ավելի քան 200 պատանդ վերցնելով։ Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության ուժերը սկսեցին ավիահարվածներ հասցնել Գազայի հատվածին, իսկ հոկտեմբերի վերջին իսրայելական զորքերը մտան Գազայի հատված։ Պաղեստինյան կողմի տվյալներով՝ հոկտեմբերի սկզբից Գազայի հատվածում սպանվել է մոտ 8,5 հազար մարդ, այդ թվում՝ 3,5 հազար երեխա։

 

Իսրայելը հաստատել է Գազայի Ջաբալիա փախստականների ճամբարի վրա երկրորդ հարձակումը։ Պաղեստինյան լրատվամիջոցները հայտնում են, որ հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 1-ին Ջաբալիա փախստականների ճամբարին իսրայելական հարվածների զոհ է դարձել առնվազն 195 մարդ, 777-ը վիրավորվել է, 120-ը անհետ կորել է։

 

Գազայի հատվածում պատերազմը Իսրայելի համար այս պահի դրությամբ արժեցել է 30 միլիարդ շեկել (~7,5 միլիարդ դոլար), հաղորդում է Channel 12-ը։