ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀԱՄԱՍ–ը հաստատում է Գազայի հատվածի շրջափակումը

ՀԱՄԱՍ-ը հաստատում է, որ ՑԱԽԱԼ–ը վերահսկում և կտրում է Գազայի հատվածի հյուսիսային հատվածից հարավ տանող բոլոր ճանապարհները, ներառյալ ափամերձ ճանապարհը: Այս մասին հայտնում է Военный обозреватель թելեգրամյան ալիքը:

 

Նշենք, որ միայն վերջին 24 ժամվա ընթացքում, ըստ իսրայելցի զինվորականների, Գազայի հատվածում մարտերի ընթացքում սպանվել է ՀԱՄԱՍ խմբավորման առնվազն 130 անդամ։

 

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Հերզի Հալևին ասել է, որ իսրայելական զորքերը գործում են Գազա քաղաքի ներսում և մի քանի կողմերից շրջապատում են այն։ Նրա խոսքով՝ ցամաքային գործողության ընդլայնումից հետո սպանվել է 18 իսրայելցի զինվոր։ 

 

 

Պատահարներ