Բանակցություններում քննարկվել են միայն միջուկային հարցեր. Արաղչի
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Ժնևում ԱՄՆ-ի հետ բանակցություններում քննարկվել են միայն միջուկային հարցեր, և կողմերը համաձայնել են շարունակել շփումները։
«Բանակցությունները կենտրոնացած էին բացառապես միջուկային հարցերի վրա», - ասել է Արաղչին։
Նա նշել է, որ «բանակցությունները կշարունակվեն, բայց ամսաթիվը դեռևս որոշված չէ»։
Արաղչին հայտարարել է, որ «նախորդ հանդիպման համեմատ լավ առաջընթաց է գրանցվել»։ «Սակայն երբ խոսքը գնում է համաձայնագրի մշակման մասին, աշխատանքն ավելի դժվար է դառնում», - ընդգծել է Իրանի արտաքին գործերի նախարարը։
Նա նաև նշել է, որ երկու կողմերն էլ հասկանում են, որ իրենց դիրքորոշումները մերձեցնելու համար «որոշ ժամանակ» կպահանջվի։
«Այս գործընթացը կարող է ավարտվել համաձայնագրով», - եզրափակել է Արաղչին։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը պատրաստվում է նոր զանգվածային հարվածների. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր թելեգրամյան ալիքում հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստվում է նոր հարվածներ հաս...
Հունգարիան կարող է օգտագործել ռազմավարական նավթի պաշարները
Հունգարիան կարող է ստիպված լինել իր ռազմավարական պաշարներից դուրս բերել 250,000 տոննա հում նավթ, եթե «Դրուժբա» խողովակաշ...
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել 10 ռուս մարզիկի նկատմամբ. նրանց թվում է Յանա Եգորյանը
Վլադիմիր Զելենսկին ստորագրել է 10 ռուս մարզիկների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին հրամանագիր։ «Ուժի մեջ դնել Ուկր...
ԱՄՆ դիրքորոշումը միջուկային ծրագրի վերաբերյալ «շեղվել է դեպի իրատեսական ուղղություն». Բաղայի
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ դիրքորոշումը իր միջուկային ծրագրի վերաբերյալ «շեղվել է դեպի ավելի իրատեսական ուղղություն», -...