Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Բեսեդկայի» մակարդակի վերլուծաբան եք հրավիրում, ցանկություն չի մնում «Հանրային» նայելու. ընդիմադիր պատգամավոր

«Վերջերս Հանրային հեռուստաընկերության լրատվական հաղորդումներից մեկում քաղաքական բովանդակությամբ 25 րոպե շարունակ հյուրընկալել էին տխրահռչակ մեկին, որը սոցիալական հարթակներում հայտնի է կեղծ լուրերի…

«Վերջերս Հանրային հեռուստաընկերության լրատվական հաղորդումներից մեկում քաղաքական բովանդակությամբ 25 րոպե շարունակ հյուրընկալել էին տխրահռչակ մեկին, որը սոցիալական հարթակներում հայտնի է կեղծ լուրերի տարածումով, իրեն թույլ է տալիս  քաղաքական վերլուծություններ անել, հյուրընկալել եք, կներեք, բեսեդկայի մակարդակի քաղաքական վելուծաբանի: Նաեւ կուսակցություններից մեկի հասցեին, ըստ էության, դատական հայցի արժանի հաստատում է կատարում, 25 րոպե շարունակ ողջ հաղորդման ընթացքում դա մնում է: Ես, որպես ձեր բյուջեն հաստատողներից մեկը, այլեւս ցանկություն չեմ ունենում նայել Հանրայինը, որտեղ նաեւ որակյալ հաղորդումներ կան»,- այսպես «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը 2024-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հորդորեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանին՝ Հանրայինը չվերածել այս կամ այն կուսակցության խոսափողի, որովհետեւ, ըստ նրա, լրատվական որոշ հաղորդումներ վտանգ են մեր հոգեւոր առողջությանը: Նա օրինակ բերեց, որ եթեր են տալիս Գոռ Ամատունուն:

 

Ի պատասխան՝ ՔՊ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ Հանրայինում իրենք, մի շարք ՔՊ պատգամավորներ վերջին երկու տարում չեն եղել, բայց առնվազն Լիլիթ Գալստյանին այնտեղ տեսել են. «Ոչ էլ Գոռ Ամատունուն գիտենք ով է: Մենք միշտ տեսնում ենք, որ Պետրոս Ղազարյանին ՀՅԴ-ական պատգամավորներ են լինում հյուր: Եթե ասում եք՝ հանրային է, պետք է բոլոր շերտերին ներկայացնի, ձեր ասած բեսեդկայում նստած մարդն էլ է վճարում, որ Հանրայինը լինի: Կարող է մարդը ձեր պատկերացմամբ բեսեդկայի մակարդակով անկապ բաներ է խոսում, բայց իմ եւ ձեր կարծիքից իր կարծիքը տարբերվում է»: ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանը հորդորեց դիմել դատարան, եթե խախտում են տեսել: Իսկ հարցի հասցեատերը՝ Արա Շիրինյանը (լուսանկարում) պատասխանեց. «Ես ուզում եմ հիշեցնել, որ ՀՀ-ում խոսքի ազատություն է եւ ցանկացած քաղաքացի, քաղաքական ուժի ներկայացուցիչ կարող է իր կարծիքն արտահայտել, այդ թվում եւ՝ Հանրային հեռուստաընկերության եթերում: Ես ուղղակի չեմ հասկանում դուք ինչի մասին եք խոսում»:
 

Մանրամասներ` տեսանյութում:
 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250