ԱՄՆ հատուկ ջոկատայինները ժամանել են Իսրայել
ԱՄՆ հատուկ նշանակության ծառայողները ժամանել են Իսրայել՝ երկրի իշխանություններին պատանդներ գտնելու հարցում օգնություն ցուցաբերելու համար, հայտնում է New York Times թերթը՝ վկայակոչելով Պենտագոնի ղեկավարի հատուկ գործողությունների և ցածր ինտենսիվության հակամարտությունների հարցերով օգնական Քրիստոֆեր Մայերին, ինչպես նաև այլ աղբյուրներին: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Իսրայելում գտնվող ամերիկյան հատուկ ջոկատայիններն օգնում են գտնել ավելի քան 200 պատանդների»,- նշվում է թերթում:
Պարբերականը, վկայակոչելով Մայերի հայտարարությունը, նշում է, որ ամերիկյան հատուկ նշանակության ստորաբաժանումները չեն մասնակցի ռազմական գործողություններին, սակայն նրանք իսրայելցի գործընկերների հետ քննարկում են Գազայում «շատ բարդ պայքարը»:
Մայերը չի նշել, թե ներկայումս քանի հատուկ նշանակության ծառայող է գտնվում Իսրայելում, սակայն պարբերականի զրուցակիցները հայտնել են, որ վերջին օրերին Պենտագոնը «մի քանի տասնյակ հատուկջոկատայիններ» է ուղարկել:
«Մենք ակտիվորեն օգնում ենք իսրայելցիներին մի շարք հարցերում, մասնվորապես պատանդներին, այդ թվում՝ ամերիկացիներին, հայտնաբերելու հարցում։ Դա իսկապես մեր պատասխանատվությունն է»,- Մայերի խոսքը մեջբերում է պարբերականը։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ ՑԱԽԱԼ-ը փորձում է շրջափակման մեջ վերցնել Գազան և այլ քաղաքներ
Հրապարակվել է Իսրայելի ցամաքային ռազմական գործողության ներկայիս քարտեզը Գազայի հյուսիսային հատվածում։ Քարտեզում երևում է...
«Հեզբոլլահ»-ը նշել է Գազայում հակամարտության մեջ մտնելու պայմանը
Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը պաղեստինա-իսրայելական հակամարտության մեջ կմտնի, երբ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հուսահատ...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ «Դավթի աստղեր»՝ Փարիզում և արվարձաններում հրեաների տներին
Փարիզի մերձակայքում գտնվող Սենտ-Ուեն և Օբերվիլ համայնքներում, ինչպես նաև հենց մայրաքաղաքում, այն տները, որտեղ ապրում են...
Ինչ իրավիճակ է «Ռաֆահ» անցակետում՝ բացումից ժամեր անց
Երկքաղաքացիություն ունեցող ավելի քան 100 մարդ Գազայի հատվածից Եգիպտոսի տարածք է անցել Սինայի թերակղզու հյուսիսում գտնվող...