«Հավանականություն կա, որ արհեստական բանականությունը կսպանի մեզ բոլորիս»․ Մասկ
Արհեստական բանականությունը կամ ինտելեկտը (AI-ն) պոտենցիալ սպառնալիք է դարձել մարդկության գոյության համար։ Նման հայտարարությամբ է հանդես եկել գործարար Իլոն Մասկը AI-ի անվտանգության գագաթնաժողովի ժամանակ։
«Առաջին անգամ մենք ունենք մի իրավիճակ, երբ ինչ-որ բան շատ ավելի խելացի կլինի, քան ամենախելացի մարդը... Ինձ համար պարզ չէ՝ մենք իսկապես կարո՞ղ ենք վերահսկել նման սուբյեկտին», - ասել է Իլոն Մասկը։
Մասկը կարծում է, որ արհեստական բանականության գոյությունն իր մեջ պարունակում է «էկզիստենցիալ ռիսկ», որին բախվում է մարդկությունը։
«Հավանականություն կա, որ AI-ն կսպանի մեզ բոլորիս», - կարծում է նա
Սա առաջին դեպքը չէ, երբ Մասկը զգուշացնում է արհեստական բանականության վտանգի մասին։ Մարտի 30-ին նա կատակել է, որ AI-ն կարող է դառնալ նոր աստվածը:
Հավելենք՝ ընդհանուր առմամբ 28 կառավարություններ ստորագրել են արհեստական ինտելեկտի (AI) զարգացմանը նվիրված այսպես կոչված Բլեչլիի հռչակագիրը բրիտանական կառավարության կողմից կազմակերպված արագ զարգացող տեխնոլոգիաների անվտանգության գագաթնաժողովի առաջին օրը:
Նմանատիպ հոդվածներ
Հերացի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունն ապահովելու նպատակով նոյեմբերի...
Կգործի ավելի բարձր կենսաթոշակ ստանալու նոր բանաձև․ նախարարը մանրամասնել է
2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կգործարկվի կենսաթոշակների հաշվարկման նոր բանաձև։ Այդ մասին ԱԺ-ում ասաց նախարար Նա...
Քարտեզները Թուրքիայի և Ադրբեջանի միջնակարգ դպրոցներում․ դրանցից մեկում Հայաստանը բացակայում է
Քանի որ Հայոց պատմության նոր դասագրքերի թեման շարունակում է ակտուալ մնալ, ցույց տամ, թե ինչ քարտեզներով են սովորում Թուր...
Քաղաքացիները մնացել են առանց ինտերնետ կապի. ինչն է պատճառը
Team Telecom Armenia-ի բաժանորդները մնացել են առանց ինտերնետ կապի: Auroranews-ը զանգեր է ստանում բաժանորդներից: &nb...