Հակահարձակման ծրագրի ձախողում է․ Պետդումայից մեկնաբանել են Զալուժնիի հայտարարությունը
Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի խոսքերը ռազմաճակատում փակուղու մասին կապված են Կիևի հարձակման ձախողման հետ։ Այսպես է Lenta.ru-ին մեկնաբանել զինվորականի հայտարարությունը Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան։
«Առաջին հերթին նրա հայտարարությունը խոսում է այն մասին, որ, այսպես կոչված, հակահարձակումն ամբողջությամբ ձախողվել է։ Այս ձախողմանը փորձում են ինչ-որ բացատրություններ գտնել։ Այսօր մեծ թվով դիրքերում ՆԱՏՕ-ի զենքերը զիջում են մերին (...): Սա վկայում է հակահարձակման ԱՄՆ-ի ծրագրերի լիակատար ձախողման մասին»,- հավելել է նա։
Պատգամավորի կարծիքով՝ այդպիսով Վալերի Զալուժնին փորձում է ազդել ԱՄՆ-ի վրա և ստանալ նոր զենք, որը կարող է մարտի դաշտում իրավիճակը փոխել հօգուտ Ուկրաինայի:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին The Economist-ի բրիտանական հրատարակության համար իր հոդվածում ասել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ ռազմական հակամարտությունը «մտել է փակուղի», և չպետք է ճակատում երկու կողմից ակնկալել բեկումներ։
Նմանատիպ հոդվածներ
Հռոմի ստատուտի վավերացման ֆոնին` ՀՀ-ն ՌԴ-ին առաջարկել է համաձայնագիր ստորագրել. Արշակյան
Հռոմի ստատուտի վավերացման ֆոնին Հայաստանը դիվանագիտական խողովակներով Ռուսաստանին առաջարկել է երկկողմ միջպետական համաձայն...
Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման 3 հիմնական սկզբունքները համաձայնեցված են․ Փաշինյան
Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության 3 հիմնական սկզբունքները համաձայնեցված են։ Այս մասին հայտարարե...
Վերջնագի՞ր․ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է 8 գյուղ
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որտեղ Հայաստանին կոչ է արել ճիշտ հասկանալ տարածաշրջանի իրողությունները։ «տարա...
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների հանդիպումը․ ինչ են մեկնաբանում ՀՀ Կառավարությունից
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների շփումը ոչ պաշտոնական է եղել։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ Կառավա...