ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Խղճացեք մեզ, ժողովուրդ». Գազայի հատվածում ջրի հերթ է
Գազայի հատվածում խմելու ջրի բացակայությունը ամենասուր խնդիրներից է տարածաշրջանում հակամարտության սրումից ի վեր: Այս մասին հայտնում է RT на русском տելեգրամյան ալիքը:
Իսրայելական ռմբակոծությունների սկսվելուց հետո Գազայի հատվածում շատ աղազերծման կայաններ շարքից դուրս են եկել: Մարդիկ ստիպված են լինում ժամերով հերթեր կանգնել ու երբեմն պայքարել ջրի համար։
«Մարդիկ հավաքվում են, կռվում, մեռնում են ջրի համար։ Սա ուղղակի աղետ է։ Մեզ համար շատ դժվար է, մեր երեխաները լացում են, ջուր են ուզում։ Որտեղի՞ց ճարենք» - ասել է տեղի բնակիչներից մեկը։
Իսրայելը, որը հոկտեմբերի սկզբից դադարեցրել էր էլեկտրաէներգիայի և վառելիքի մատակարարումները Գազայի հատված, թույլատրում է միայն սահմանափակ քանակությամբ մարդասիրական օգնություն:
«Խղճացեք մեզ, ժողովուրդ, դուք պետք է մեզ օգնեք, լույս ու ջուր տվեք, ուտելիք չկա, ջուր չկա, օգնեք մեզ, թող ամբողջ աշխարհը մեզ օգնի»,- ասել է մեկ այլ կին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ իրավիճակ է Ջերմուկում. մարզպետը մանրամասնել է
Վայոց Ձորի մարզում, մասնավորապես Ջերմուկ քաղաքի մոտակայքում, սահմանային իրավիճակը հանգիստ է։ Այս մասին լրագրողների հետ զ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԿԽՄԿ-ի աշխատակիցներն այցելել են արցախցու, որը չի լքել իր տունը
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներն այցելել են արցախցու, որը որոշել է չլքել իր տունը Ադրբեջանի կողմից Արցախը գր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կա արդյո՞ք պայմանավորվածություն, որ Snoop Dogg-ը նորից կգա ՀՀ. Վարչապետի աշխատակազմից մանրմասնում են
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը չի կարող ասել, թե երբ տեղի կունենա հայտնի ռեփփեր Snoop Dogg-ի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Եկե՛ք, գնանք «Ծարավ Աղբյուր», տեսե՛ք ինչ վիճակ է». Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է նորակառույց թաղամասերում կառուցապատողի կողմից որոշակի ենթակառուցվածքներ կ...