ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաքվի դատարանում շարունակվում է Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը
Բաքվի դատարանում շարունակվում է Լաչինի միջանցքից ադրբեջանցի զինվորականների կողմից առևանգված Արցախի քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը:
Հիշեցնենք, որ 70-ամյա արցախցին հերքում է Բաքվի ներկայացրած մեղադրանքը, որոնք վերաբերվում են, իբրև թե, «ցեղասպանություն» գործելուն:
Տարեց տղամարդու հարազատները ևս պնդում են, որ ինքը սովորական վարորդ է եղել, ոչ մի ռազմական գործողության այդ ընթացքում չի մասնակցել, զինվորական պաշտոն չի զբաղեցրել, պետական մեղադրանքում էլ նկարագրվող իրադարձություններին որևէ կերպ չի մասնակցել։
Վագիֆ Խաչատրյանը առևանգվել ու Բաքու էր տարվել ամռանը, երբ փորձում էր Հակարիի ադրբեջանական անցակետով սրտի հրատապ վիրահատության համար Հայաստան գալ։ Ձերբակալությունից մի քանի ժամ անց Բաքուն հայտարարել էր, թե նրան վաղուց են փնտրում, անգամ միջազգային հետախուզում են հայտարարել։