Աշտարակում` տան խորդանոցում, հայտնաբերվել է 24-ամյա տղայի դի
Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Աշտարակ քաղաքի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են կախված դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Հ. Հովհաննիսյանի և անչափահասների գործերով բաժանմունքի պետ Գևորգյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Կարեն Գրիգորյանի, վարչության պետի տեղակալ Ստեփան Սիմոնյանի և ավագ քննիչ Մխեյանի գլխավորությամբ: