ԼՈՒՍԱՆԿԱՐ․ «Դավթի աստղեր»՝ Փարիզում և արվարձաններում հրեաների տներին
Փարիզի մերձակայքում գտնվող Սենտ-Ուեն և Օբերվիլ համայնքներում, ինչպես նաև հենց մայրաքաղաքում, այն տները, որտեղ ապրում են հրեական ընտանիքները, նշել են Դավթի աստղերով, հայտնում է Parisien պարբերականը: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Սենտ-Ուենի քաղաքապետ Քարիմ Բուամրանը դատապարտել է հակասեմական արարքը՝ աջակցություն հայտնելով այնտեղ ապրող ընտանիքին։ Քաղաքապետարանն անմիջապես ձեռնամուխ է եղել հրեական կրոնական խորհրդանիշների հեռացմանը։
«Այդ ակտի մասին տեղեկություններն ուղարկվել են դատախազին։ Դրանց հեղինակները պետք է գտնվեն և պատժվեն արդարադատության կողմից՝ ամենայն կոշտությամբ և հաստատակամությամբ։ Քաղաքապետարանը հավատարիմ է մնում հանդուրժողականության և հարգանքի արժեքներին, ինչը Հանրապետության ավանդական արժեքներն են, որը պաշտպանում է իր բոլոր քաղաքացիներին՝ անկախ նրանց սոցիալական և էթնիկական առանձնահատկություններից, փիլիսոփայական, մշակութային, քաղաքական և սեռական հայացքներից»,- ասվում է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է X-ի իր պաշտոնական հաշվում:
Օբերվիլի փոխքաղաքապետ Անտուան Գիյյուն X-ում այս արարքն անվանել է «անարժան եւ անթույլատրելի»՝ նշելով, որ դիմել է քաղաքի պրեֆեկտուրա:
[18228e73e9edf9232d10ba154afa3f45.jpg]
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ ՑԱԽԱԼ-ը փորձում է շրջափակման մեջ վերցնել Գազան և այլ քաղաքներ
Հրապարակվել է Իսրայելի ցամաքային ռազմական գործողության ներկայիս քարտեզը Գազայի հյուսիսային հատվածում։ Քարտեզում երևում է...
Որ բանակն է աշխարհում ամենաուժեղը․ հարցում
ԱՄՆ-ի US News & World Report ամսագրի վարկանշային աղյուսակում՝ Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցրել ամենաուժեղ զինված ուժեր...
Հայտնի է Գազայի հատվածում զոհերի թիվը
Մերձավոր Արևելքում հոկտեմբերի 7-ին հերթական էսկալացիայից հետո Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 8 306-ի: Այս մասին հա...
Սաուդյան Արաբիայի զինված ուժերը մարտական բարձր պատրաստվածության են բերվել
Սաուդյան Արաբիայի զինված ուժերը մարտական բարձր պատրաստվածության են բերվել՝ Եմենում Իրանի կողմից աջակցվող հուսիթ ապստամբն...