ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պաղեստինի դրոշի գույներով մկներին բաց են թողել McDonald's-ում

Պաղեստինի դրոշի գույներով ներկված տասնյակ մկների ակտիվիստը բաց է թողել Անգլիայի Բիրմինգհեմ քաղաքի McDonald's արագ սննդի կետում։

 

Այս մասին հայտնում է Evening Standard թերթը։ 

 

Աղբյուրի փոխանցմամբ, «Ազատություն Պաղեստինին» վանկարկելով՝ նա լքել է արագ սննդի կետը։

 

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան։ Համապատասխան տեսանյութը տեղադրվել է TikTok սոցիալական ցանցում, սակայն երեքշաբթի օրը ջնջվել է այն հաշիվը, որտեղ ի սկզբանե հրապարակվել էր տեսանյութը:

Քաղաքականություն