Նեթանյահուն մեկնաբանել է տեսանյութը, որում իսրայելցի պատանդները մեղադրում են իրեն
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մեկնաբանել է ՀԱՄԱՍ-ի հրապարակած տեսանյութը, որում իսրայելցի պատանդները մեղադրում են իրեն, փոխանցում է BBC-ին։
Իսրայելի վարչապետի աշխատակազմը «դաժան հոգեբանական քարոզչություն» է անվանել իսրայելցի երեք պատանդների տեսագրությունը, որոնք Բենիամին Նեթանյահուին մեղադրում են խաղաղ բնակիչներին պաշտպանելու ձախողման մեջ:
Իսրայելի վարչապետի գրասենյակից հայտնել են, որ ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված կանայք ստիպված են խոսել գրոհայինների թելադրանքով, իսկ ինքը՝ Նեթանյահուն, կրկին մեղադրել է խմբավորմանը ռազմական հանցագործությունների մեջ։
«Մեր սիրտը ձեզ հետ է, ինչպես մյուս բոլոր պատանդների հետ։ Մենք անում ենք հնարավորը բոլոր առևանգվածներին և անհետ կորածներին տուն բերելու համար»,- ասել է Նեթանյահուն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀԱՄԱՍ-ը իր մոտ պահվող պատանդներից կադրեր է հրապարակել, որում իսրայելցի երեք պատանդները հոկտեմբերի 7-ի ողբերգության մեջ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին են մեղադրում։
Պատանդը հանդիմանել է Նեթանյահուին, որ չի համաձայնել հրադադարի, որը կհանգեցնի պատանդների ազատ արձակմանը։
Նմանատիպ հոդվածներ
Երևանը ծանրաբեռնված է, ինչու՞ չեք նախատեսում Ակադեմիական քաղաքը մարզերում բացել․ հարց՝ նախարարին
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետա...
Որոնք են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու պայմանները․ ներկայացնում է Միրզոյանը
Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության, խաղաղության պայմանագրի կնքման հնարավոր է հասնել, եթե միանշանակ լինի մեր ե...
Վրաստանում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ադրբեջանի վարչապետի հետ․ մանրամասներ
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Ալի Ասադովը հանդիպել են Թբիլիսիից ոչ հեռու գտնվող Մու...
Փաշինյանը՝ Բրյուսելում նախատեսված հանդիպման և Ալիևի մասնակցության մասին
Ադրբեջանի նախագահի հետ բրյուսելյան եռակողմ հանդիպումը հոկտեմբերին չի կայանա, նա չի հաստատել իր մասնակցությունը՝ Բրյուսել...