Իսրայելն անցել է բոլոր կարմիր գծերը. Իրանի ԱԳՆ
Իսրայելն անցել է բոլոր կարմիր գծերը եւ խախտել բոլոր միջազգային օրենքներն ու կանոնները, ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Նասեր Քանաանին։
Նրա խոսքով՝ հումանիտար օգնության առաքումը Գազայի բնակչությանը լրջորեն անհանգստացնում է Իրանին ներկա ճգնաժամի սկզբից։ Իրանն ընդգծում է Իսրայելի ռազմական գրոհների դադարեցման անհրաժեշտությունը՝ որպես առաջնահերթ խնդիր, ասել է նա՝ ավելացնելով, որ երկիրը պահանջում է հանել շրջափակումը եւ բացել «Ռաֆահ» անցակետը միջազգային հումանիտար օգնության առաքման համար։ «Սիոնիստական վարչակարգը մերժել է միջազգային հանրության խնդրանքը «Ռաֆահ» անցակետը բացելու մասին։ Մեր պաշտոնատար անձինք շփման մեջ են Եգիպտոսի պաշտոնատար անձանց հետ, եւ Իրանը պատրաստ է այդ օգնությունն ուղարկել Եգիպտոսով, հենց որ դա հնարավոր լինի»,- նշել է նա։
«Մենք հուսով ենք, որ շուտով կդառնանք պաղեստինցի ազգի հաղթանակի վկաները այդ ագրեսորական վարչակարգի եւ նրա կողմնակիցների հանդեպ, որոնք խախտում են մարդու իրավունքները»,- նշել է Քանաանին։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը չի կարողանա միակողմանիորեն հրաժարվել ռուսական բազայից մինչև 2044 թվականը. «Известия»
Հայաստանը մինչև 2044 թվականը չի կարողանա միակողմանիորեն հրաժարվել Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայից, պա...
Իսրայելում առևանգված 22-ամյա ուսանողուհուն գլխատել են. նոր մանրամասներ
Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը հաստատել է ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից առևանգված 22-ամյա ուսանողուհի Շանի Լուկի մահվան լու...
Հայտնի է Գազայի հատվածում զոհերի թիվը
Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցում է 8300-ը, վիրավորներինը՝ 21 հազարը: Իսրայելի Պաշտպանության բանակը որոշ տվյալներ...
Կադրեր` Գազայում ավիահարվածի ենթարկված թուրքական հիվանդանոցից
Սոցիալական ցանցերում կադրեր են հրապարակվել Գազայի հարավում գտնվող թուրքական հիվանդանոցից, որը Իսրայելի պաշտպանության բան...