Ինչ զարգացումներ են սպասվում ձմռանը Ուկրաինայում․ Time
Ձմռանը կարող ենք ակնկալել լուրջ փոփոխություններ Ուկրաինայի ռազմական ռազմավարության մեջ և լուրջ ցնցումներ Ուկրաինայի նախագահի թիմում։ Այս մասին գրում է Time ամսագիրը՝ հղում անելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու շրջապատի ներկայացուցիչներին։
Նշվում է, որ նախագահ Զելենսկին աշխատանքից կազատի բարձրաստիճան գեներալներից մեկին, որը պատասխանատու է այս ձմռանը Ուկրաինայի ԶՈՒ հակահարձակման համար՝ ռազմական ձախողումների ողջ պատասխանատվությունը նրա վրա դնելու համար։
Հոդվածի հեղինակը նաև պնդում է, որ առնվազն մեկ նախարար կազատվի աշխատանքից։
Հրապարակման համաձայն՝ առաջնագծում որոշ հրամանատարներ սկսել են հրաժարվել հարձակման հրամանից։ Որպես օրինակ բերվում է, երբ հոկտեմբերի սկզբին երկրի քաղաքական ղեկավարությունը պահանջել էր Գորլովկայի ազատագրման օպերացիա։ Զինվորականների պատասխանը հնչել է հարցի տեսքով. «Ինչո՞վ»:
Հավելենք, որ պարբերականը նյութի շապիկին տեղադրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մեջբերումը. «Ոչ ոք այնքան չի հավատում Ուկրաինայի հաղթանակին, որքան ես։ Ոչ ոք»։
[4d19b92d61663829bcc60f762b2e5aba.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Երևանը ծանրաբեռնված է, ինչու՞ չեք նախատեսում Ակադեմիական քաղաքը մարզերում բացել․ հարց՝ նախարարին
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետա...
Որոնք են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու պայմանները․ ներկայացնում է Միրզոյանը
Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության, խաղաղության պայմանագրի կնքման հնարավոր է հասնել, եթե միանշանակ լինի մեր ե...
Վրաստանում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ադրբեջանի վարչապետի հետ․ մանրամասներ
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Ալի Ասադովը հանդիպել են Թբիլիսիից ոչ հեռու գտնվող Մու...
Փաշինյանը՝ Բրյուսելում նախատեսված հանդիպման և Ալիևի մասնակցության մասին
Ադրբեջանի նախագահի հետ բրյուսելյան եռակողմ հանդիպումը հոկտեմբերին չի կայանա, նա չի հաստատել իր մասնակցությունը՝ Բրյուսել...