Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Եվրամիությունը դարձել են թշնամիներ
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Եվրամիությունը կորցրել է Ռուսաստանը որպես երկարաժամկետ ռազմավարական գործընկեր և դարձել է Մոսկվայի «իսկական թշնամին»։ Այս մասին նա գրել է VKontakte սոցիալական ցանցի իր էջում։
«Մենք հիմա նույնիսկ հարևաններ չենք, այլ իրական թշնամիներ։ Եվ հիմա ԵՄ-ն զառանցում է Ռուսաստանի լիակատար անկանխատեսելիությունից, դավադրության խելահեղ տեսություններ է կառուցում, աստղաբաշխական գումարներ է ծախսում իր անվտանգությունը պահպանելու համար:
Եվրամիությունը կորցրել է Ռուսաստանին որպես երկարաժամկետ ռազմավարական գործընկեր. Սա մեզ չի ուրախացնում, բայց դա փաստ է»,- գրել է Մեդվեդևը։
Նրա խոսքով, Եվրոպան ԱՄՆ-ի դրդմամբ դարձել է Ռուսաստանի Դաշնության «ամենավատ թշնամին»։
Նա կարծում է, որ «մեծ տերությունները վաղ թե ուշ կհամաձայնվեն, թե ինչպես են ապրելու տեսանելի ապագայում` նոր պայմաններում»։ Միաժամանակ նա հավելել է, որ իմաստ չունի, որ Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ լիարժեք հակամարտություն սկսի։
Նմանատիպ հոդվածներ
«Ես սխալ էի». Նեթանյահուն ներողություն է խնդրել
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ներողություն է խնդրել X սոցիալական ցանցում իր գրառման համար, որ մինչ պաղեստինա-իս...
«Ես չեմ կարող պատկերացնել Հայաստանի ապագան առանց ՀԱՊԿ-ի». նախկին գլխավոր քարտուղար
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից...
Զախարովան անդրադարձել է Փաշինյանի` ՀԱՊԿ-ի մասին հնչեցրած հայտարարություններին
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցում ՀԱՊԿ-ի մասին հնչեցր...
«Հայաստանը Հյուսիս-Հարավ միջանցքի մաս չէ». Օվերչուկ
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը խոսել է Հյուսիս-Հարավ միջանցքի մասին, Իրան, Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան հաղորդակցությ...