«Արևմուտքը սկսում է վախենալ, թե ինչ հրեշ է մեծացրել Ուկրաինայում». Լավրով
ՌԴ-ն լիակատար կերպով պահպանում է կապերն Իսրայելի հետ, ազդանշաններ է ուղարկում խաղաղ լուծում փնտրելու անհրաժեշտության մասին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Պաղեստինի և Իսրայելի երկու պետությունների ստեղծման շուրջ ուղիղ բանակցությունների ելքն այժմ հազիվ թե հասանելի լինի: ՌԴ-ն շահագրգռված է, որ Արեւմուտքը Կենտրոնական Ասիան չվերածի պլացդարմի ՝ Ռուսաստանին սպառնալիքներ ստեղծելու համար, ինչպես դա արել էր ավելի վաղ Ուկրաինայի դեպքում:
Արևմուտքը սկսում է վախենալ, թե ինչ հրեշ է մեծացրել Ուկրաինայում: Գազայի հատվածի ոչնչացումը եւ անկլավից 2 մլն բնակիչների վտարումը աղետ կստեղծի երկար տասնամյակներ, եթե ոչ դարեր շարունակ: ՌԴ-ն կանի ամեն ինչ, որպեսզի Կենտրոնական Ասիան չտուժի ոչ այնքան մաքուր մտադրություններ ունեցող երկրների գործողություններից: Պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում ՄԱԿ-ի անձնակազմը պետք է պաշտպանված լինի հատուկ իմունիտետով, կազմակերպությունը պետք է հոգ տանի դրա մասին»,- ասել է Լավրովը:
Նմանատիպ հոդվածներ
«Ես սխալ էի». Նեթանյահուն ներողություն է խնդրել
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ներողություն է խնդրել X սոցիալական ցանցում իր գրառման համար, որ մինչ պաղեստինա-իս...
Զախարովան անդրադարձել է Փաշինյանի` ՀԱՊԿ-ի մասին հնչեցրած հայտարարություններին
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցում ՀԱՊԿ-ի մասին հնչեցր...
«Հայաստանը Հյուսիս-Հարավ միջանցքի մաս չէ». Օվերչուկ
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը խոսել է Հյուսիս-Հարավ միջանցքի մասին, Իրան, Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան հաղորդակցությ...
«Ես չեմ կարող պատկերացնել Հայաստանի ապագան առանց ՀԱՊԿ-ի». նախկին գլխավոր քարտուղար
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից...